Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին

Հրապարակ» թերթը գրում է. «Շարժումը վարկաբեկելուն, քարոզչական կեղծ թեզեր տարածելուն զուգահեռ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փորձում է նաեւ փրկել իրավիճակը` կասեցնել շարժման ընթացքը, թույլ չտալ, որ փողոց ելնող մարդկանց թիվը բազմապատկվի։

Նախօրեին Կիրանցում ընթացող սահմանազատման գործընթացների հետ կապված, դիցուք, աճպարարություններ արեցին եւ Կիրանցի համայնքապետից մի քանի նախադասություն կորզեցին, թե մինչ այս պահը մի միլիմետր հայկական կողմը չի զիջել, հակառակը՝ 3 հեկտար հետ է ստացել: Եւ վարչական ղեկավարը հայտարարեց, թե ինքը գոհ է գործընթացից:

Իրականում` գործընթացը սառեցվել է եւ այն, ինչ Ալիեւը պահանջել է, Փաշինյանն էլ կիրանցիներին օրեր առաջ հայտնել էր, թե սահմանը գյուղի միջով է անցնելու, հիմա ստոպ են տվել, բայց մի որոշ ժամանակ հետո կյանքի է կոչվելու։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել էր ՀՀ ազգային արժեքները եւ իր էջում թվարկել էր դրանք` դրանց շարքում նշելով նաեւ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»:

Փաշինյանը փորձում է Սրբազանին աջակցող հոգեւոր հոտին հավատացնել, որ ինքը եւս հավատացյալ է, եկեղեցուն դեմ չէ, իր համար էլ է այն ազգային արժեք: Նա երեւի կարծում է, որ մարդիկ մոռացել են, որ Եկեղեցու դեմ առաջին անգամ իր իշխանության օրոք է արշավ իրականացվել եւ իշխանության հետ սերտ կապեր ունեցող մարդկանց առաջնորդությամբ։

Եկեղեցին ազգային արժեք համարող Փաշինյանը մոռացել է երեւի, որ վերջին տարիներին որեւէ եկեղեցական տոնի, մատուցվող պատարագներին ոչ միայն ինքը, այլեւ իր իշխանության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում: Իսկ Սուրբ ծննդյան պատարագին իշխանական վերնախավը Արուճի կիսավեր Սուրբ Գրիգոր եկեղեցում հոգեւոր երաժշտության փառատոն անցկացրին, ինչը հոգեւոր դասը մեկնաբանեց, թե` Փաշինյանն ուզում է եկեղեցին վերածել համերգասրահի։

Հիշենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ Հանրայինը Փաշինյանի հրահանգով եթեր չհեռարձակեց Վեհափառի ամանորյա ուղերձը: Այնպես որ ազգային արժեքները եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գնահատելը խոսքով չէ, այլ գործերով»;

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 427 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, այ «դուխով տրյապկեք», դուք ուզեցիք այս ճոխ թաղումը․ հերոսի հոր հզոր խոսքը (video) Լուր եմ ստացել՝ իբր ինձ ձերբակալելու են, դե փորձեք․ Բագրատ Սրբազան (video) Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ոչ ոք չի կարող հայերի, հայ ժողովրդի համար փոխարինել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին. Զատուլին Սա աննախադեպ է․ մարդագողություն է եղել․ փաստաբաններն ահազանգում են (video) Սրբազանին և «Սրբազան Շարժմանը» հեգնող բույսեր, գնացեք Բաքու, միացեք ձեր քույրեր և եղբայրներին․ Դավիթ Ամալյան Արսեն Գրիգորյանի ոտքը նայե՛ք, ասում են չենք ջարդել, պատասխան եք տալու (video) Արդեն կառուցված շենքը քանդել են՝ թերությունների պատճառով Տեսա՛ք, Փաշինյանը չի կարող հանգիստ նստել կառավարությունում, պիտի միայն փախչի․ Գառնիկ Դանիելյան (video) Գլուխները պատին կտան, դե թող փորձեն․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ (video) Աղդամեցի Ալենը չի պատկերացնում՝ ինչ պատասխանատվություն է սպասվում նրան, Արցախը հանձնելու համար. Զաքարյան Մեր հարգանքն ու խոնարհումը բոլոր ազնիվ ոստիկաններին. Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրանցիների վարելահողեր տանող միակ ճանապարհն անցել է Ադրբեջանին Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումը, առայժմ հստակ կանխատեսելն անշնորհակալ գործ է. Ոսկանյան Լոռվա որոշ գյուղեր կարելի է հասնել միայն ՀԿԵ շոգեքարշերով Վրաերթ Երևանում. մայրն ու 4-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա. վերջինս տեղում մահացել է «Այ պիղծ», «լիրբ», Կարմիր բերետավոր Արթուր Ղազարյանը պատգամավոր Աննա Մկրտչյանին Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին 2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. պաշտոնավարումը մազից է կախված ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում Նռնակով գնացել էր Արդշինբանկ՝ պաշտպանելու իր տունը Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորված որդու խափանման միջոցը փոխվել է «Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am