«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր». Էրդողան

May 06, 2016 Comments Off on «Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փոխի հակաահաբեկչական օրենքները, որպեսզի դրա դիմաց Եվրամիությունը առանց վիզային ռեժիմ սահմանի Թուրքիայի քաղաքացիների համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Եվրամիությանը:
Այդ խոսքերը Թուրքիայի նախագահն արտաբերել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով գլխավորում էր Եվրամիության հետ բանակցությունները, հայտարարեց իր հրաժարականի մասին:

Հաղորդվում է, որ Դավութօղլուն դեմ է եղել Էրդողանի պլանին՝ ընդլայնել նախագահական լիազորությունները: Էրդողանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները ոչ թե իր անձնական ցանկությունն է, այլ բխում է ազգի շահերից:

Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել էր, որ Թուրքիային հարկավոր է փոփոխել «ահաբեկչության» սահմանումը, որպեսզի վիզային ռեժիմը դառնա իրականության:
Մարտին կնքված համաձայնությամբ՝ Թուրքիան պետք է կատարի ԵՄ-ի 72 պահանջները, որպեսզի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու որոշմանը տրվի դրական գնահատական:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: