Գիշերը Թալիշում զոհված Վազգենը կամավոր էր, երկու երեխաների հայր. լուսանկարներ

Apr 30, 2016 Comments Off on Գիշերը Թալիշում զոհված Վազգենը կամավոր էր, երկու երեխաների հայր. լուսանկարներ

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում ստացած 48-ամյա Վազգեն Հարությունյանը ԼՂՀ Շուշի քաղաքից էր: Yerkir.am-ի տեղեկություններով` Հարությունյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր, իսկ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ կամավոր բարձրացել էր դիրքեր:

Մեզ հետ զրույցում Վազգենի հարազատները պատմեցին, որ նա սոցիալապես ծանր պայմաններում էր ապրում, երկու անչափահաս երեխաների հայր էր: Որդիներից մեկը սովորում է 4-րդ դասարանում, իսկ մյուսը հաշմանդամություն ունի: Վազգենը, որպես պահակ դպրոցում էր աշխատում:

Մանրամասները՝ Yerkir.am-ում:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: