Ֆյուրին արժանի չէ Կլիչկոյին հաղթելուն

Jan 10, 2016 Comments Off on Ֆյուրին արժանի չէ Կլիչկոյին հաղթելուն

Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, մինչև 76,2 կգ քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ բրիտանացի Թայսոն Ֆյուրին արժանի չէր Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ առավելության հասնելուն: Այս մասին Աբրահամը հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Թայսոն Ֆյուրին առավելության էր հասել Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ(116:111, 115:112, 115:112):

«Ես ցնցված էի այն փաստից, որ Կլիչկոն պարտվել է, քանի որ բրիտանացին արժանի չէ, որ առավելության հասնի այդպիսի բռնցքամարտիկների նկատմամբ: Կլիչկոն բացարձակ այլ տրամաչափ է: Ակնհայտ է, որ այդ օրը նրա համար վատն ու անհաջող էր, և միայն այդ պատճառով Վլադիմիրը պարտվեց: Սակայն կարծում եմ՝ երբ ռևանշ մենամարտը կայանա, Կլիչկոն հաղթանակի կհասնի: Վլադիմիրը հաշվի կառնի իր սխալները»,- մասնավորապես ասել է Աբրահամը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: