«Հարկ չվճարող, աշխատող թաքցնող բիզնես շահի կռիվ է». Գայանե Աբրահամյան

Mar 14, 2019 Comments Off on «Հարկ չվճարող, աշխատող թաքցնող բիզնես շահի կռիվ է». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային ԳԵՐԱԿԱ շահի ու օլիգարխիկ, հարկ չվճարող, աշխատող թաքցնող բիզնես շահի կռիվ է, առաջին անգամ է, որ պետությունը, պետական մարմինները պաշտպանում են հանրային շահը, անսովոր է, բայց, այո’, այդպես է, սա ոչ միայն հանրային շահի ու մասնավոր գերշահույթի կռիվ է, այլ` բեսպրեդելի ու իրավունքի հաստատման կռիվ, որում ցուցարար կոչվածները, որքան էլ հայհոյեն, որքան էլ առիթից օգտվողները իրենց տերերին վարչապետ կարգեն, հանրային շահը գերակա է և այլևս որոշ օլիգարխների բիզնես շահին չի ստորադասվելու»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: