Հաշտարարը. Վանեցյանը Վրաստանի հայերին հորդորել է չըմբոստանալ

Feb 23, 2019 Comments Off on Հաշտարարը. Վանեցյանը Վրաստանի հայերին հորդորել է չըմբոստանալ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս Թբիլիսի էր այցելել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով փորձել է հաշտարարի դեր կատարել: Նա մի տեղ է հավաքել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին եւ Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին: Վանեցյանը հորդորել է Վրաստանի հայ քաղաքացիներին չըմբոստանալ դեսպան Սադոյանի դեմ եւ համակերպվել նրա ներկայության հետ:

Համայնքի շատ ներկայացուցիչներ համոզված են, որ Սադոյանը Վրաստանում ներկայացնում է ոչ թե Հայաստանը եւ նրա շահերը, այլ իր եւ իր հովանավոր Գագիկ Բեգլարյանի կոմերցիոն շահերը: Ռուբեն Սադոյանը մինչեւ դեսպան նշանակվելը Հայաստանում զբաղված էր թափառող շներ սպանելու խիստ եկամտաբեր բիզնեսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: