Մանե Թանդիլյանն իր և ամուսնու մեքենաների համար արգելափակոցներ է տեղադրել (լուսանկարներ)

Jan 18, 2019 Comments Off on Մանե Թանդիլյանն իր և ամուսնու մեքենաների համար արգելափակոցներ է տեղադրել (լուսանկարներ)

Տևական ժամանակ է, ինչ Երևանի քաղաքապետն իր խոսնակով հանդերձ հայտարարում են, թե վերացնելու են անկանոն արգելափակոցները, որոնք անհատները կամ գործարարները տեղադրում են, որպեսզի այլք չկարողանան իրենց խանութի դիմաց կամ բակում մի որոշակի հատվածում մեքենան կայանել:

Անօրինական կերպով տարածք են, այսպես ասած, «գրավում» և քաղաքացիներին պատճառում անհարմարություններ:

Եվ ահա նման «չարաճճիություն» է արել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա արգելափակոցով երկու մեքենայի կայանման տարածք է իրենով արել ու «զավթել» Զաքիյան 2 հասցեի բակում՝ իր և ամուսնու մեքենաների կայանման համար:

Շատ հետաքրքիր է՝ այս հրապարակումից հետո քաղաքապետարանից կարձագանքե՞ն խնդրին, կվերացնե՞ն արգելափակոցը, թե ամեն դեպքում երկրի «նոր տերերին» թույլատրվում է այն, ինչ արգելված է մյուսներին:

Հավանաբար, սա ընդդիմադիր Մանե Թանդիլյանի վերաբերմունքն է քաղաքային իշխանություններին, և ինքն այսպես է ընդդիմանում նրանց, թե չէ՝ ո՞ւմ մտքով կանցներ տարածք զավթել այն ժամանակ, երբ ամենաբարձր օղակներից դա արգելված է:

newspress.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: