Պարզ է, որ թե ինչպես առաջ, այդպես էլ հիմա, բոլոր որոշումները չէ, որ ընդունվում են միաձայն

Nov 17, 2018 Comments Off on Պարզ է, որ թե ինչպես առաջ, այդպես էլ հիմա, բոլոր որոշումները չէ, որ ընդունվում են միաձայն

Պարզ է, որ թե ինչպես առաջ, այդպես էլ հիմա, բոլոր որոշումները չէ, որ ընդունվում են միաձայն: Ավելին, իշխող ուժերի ներսում միշտ կա ավելի շատ հակասությունների դաշտ:

Խնդիրն այն է, թե այդ հակասությունները ի վերջո մնում են կուլիսներում, զիջում են կուսակցության առաջնորդի վերջնական կարծիքին, թե շանս են ունենում դառնալ ներկուսակցական բաց, թափանցիկ բանավեճերի առարկա: Նոր քաղաքական մշակույթ ասելով՝ պետք է նկատի ունենալ հենց վերջինը, հստակ մեխանիզմների ներդրումը, որը կդառնա հիմնավոր երաշխիք, որ ոչ թե չեն լինի ներկուսակցական հակասություններ, այլ այդ հակասությունները կարտահայտվեն քաղաքական ճանապարհներով: Ինչպես նախկինում, այդպես էլ, ըստ էության, հիմա ներկուսակցական հակադրությունները, մնալով կուլիսներում, դառնում են ներքին ինտրիգների, միմյանց համոզելու, դիվիդենտներ շահելու առարկա, ու բնական է, որ արդյունքում լինում են դժգոհներ, ինտրիգներին զոհ գնացածներ: Ներկուսակցական դեմոկրատիայի, ներկուսակցական ընտրությունների, տարածքային կառույցների դերակատարության բարձրացման իմաստը հենց սա է, որպեսզի ոչ թե բացառվեն հակասությունները, ոչ թե գոհացնեն բոլորին, այլ ինտրիգների դաշտից հանեն այդ հակասությունները, դրանք դարձնեն սահմանված արդար խաղի կանոններով մրցակցության առարկա, ինչի արդյունքում պայմանական գևորգաճեմյանները, դուրս մնալով նախընտրական ցուցակներից, չեն կարողանա դժգոհել, որովհետև դուրս մնացած կլինեն սահմանված խաղի կանոններով պարտվելու հետևանքով: Սա էլ իր հերթին կբերի դավադրությունների տեսությունների կտրուկ նվազման, մի բան, որն անբաժան է այն համակարգերից, որոնք իրենց բնույթով փակ են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: