ԲՀԿ-ն արդեն կոալիցիայի ախորժակ ունի՞

Nov 16, 2018 Comments Off on ԲՀԿ-ն արդեն կոալիցիայի ախորժակ ունի՞

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնում է՝ Ազգային ժողովում թիվ երկրորդ քաղաքական ուժը դառնալու՝ լինելով միակ իրական ընդդիմությունը, իսկ թե ինչ հավակնություններ են ԲՀԿ-ում, փորձեցինք պարզել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից: Նրա կարծիքով՝ ցանկացած ուժ ընտրություններին մասնակցում է իշխանության գալու համար.

«Դերաբաշխում, տեղաբաշխում չկատարենք, ժողովուրդն է որոշելու, մենք գնում ենք առավելագույնի, հայցում ենք ժողովրդի աջակցությունը, ինչքանով որ մեզ կաջակցի, մենք այնքան էլ կլինենք խորհրդարանում: Ցանկացած կուսակցություն, եթե չունի իշխանություն դառնալու նպատակ, պետք է լուծարվի, բայց իշխանություն ասվածը լայն հասկացություն է, կարող ես լինել ամբողջական իշխանություն կամ մաս կազմել իշխանությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: