Մանրամասներ.«Երեք լճեր» կոչվող լճակում, հայտնաբերվել է անհայտ կորած 12-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Nov 09, 2018 Comments Off on Մանրամասներ.«Երեք լճեր» կոչվող լճակում, հայտնաբերվել է անհայտ կորած 12-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող լճակում հայտնաբերվել է 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները սպասում են դատաբժշկի ժամանմանը, որպեսզի պարզվի երեխայի մահվան հանգամանքները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 7-ից Վանաձորում Լոռու մարզի ոստիկանները, փրկարարներն ու մեծ թվով քաղաքացիներ, որպես անհետ կորած որոնում էին 12-ամյա Արթուր Մարտիրոսյանին: Երեխան, ում գտնվելու վայրը նոյեմբերի 6-ից անհայտ էր, ուներ աուտիզմ: Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարների, Վանաձորի քաղաքապետարանի, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և մի շարք քաղաքացիների կողմից շարունակել էին երեխայի որոնողական աշխատանքները, որոնք իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում, դրան հարակից տարածքներում, կիսակառույց ու կիսաքանդ շինություններում, ինչպես նաև Վանաձորի քիմգործարանի ողջ տարածքում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: