Կապանի նորընտիր քաղաքապետի հայրը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Oct 22, 2018 Comments Off on Կապանի նորընտիր քաղաքապետի հայրը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Մեր տեղեկություններով Կապանի նորընտիր քաղաքապետ, անկուսակցական Գեւորգ Փարսյանի հայրը, որը գործարար է, ընտրություններից հետո իր շրջապատում Նիկոլ Փաշինյանին օրհնելով ման է գալիս եւ շնորհակալություն հայտնում նրան մարզ այցելության եւ ելույթի համար։ Քաղաքապետի հոր գնահատմամբ այդ ելույթն է ազդեցություն ունեցել իր որդու հաղթանակի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանի պարտության հարցում։ Հիշեցնենք, որ վարչապետը քարոզարշավի վերջին օրը այցելեց Սյունիքի մարզ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: