Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ «Ամերիա բանկ»-ում փորձել են խոշոր չափի ԱՄՆ դոլար «խուրդել»

Oct 19, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ «Ամերիա բանկ»-ում փորձել են խոշոր չափի ԱՄՆ դոլար «խուրդել»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ հոկտեմբերի 18-ին Կապանի բնակիչ 35-ամյա Վազգեն Մնացականյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Ս․ Մ․-ն «Ամերիա բանկ»

ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղում ցանկացել է փոխանակել իր մոտ եղած 1․100 ԱՄՆ դոլարը։ Վ․ Մնացականյանը հայտնել է, որ բանկի աշխատակցի կողմից բանկային հատուկ սարքի միջոցով ստուգվել են դոլարները, ու պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում դրամանիշի ստանդարտներին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Մնացականյանը «Ամերիա բանկ» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի կառավարիչն է, իսկ Ս․ Մ․-ն Ոստիկանությունում հայտնել է, որ գումարը պատկանում է իրեն, և այն ինքը ձեռք է բերել Իրանի իսլամական հանրապետությունում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: