Սա նորմալ ընտրարշավ չէր. Էդմոն Մարուքյան

Sep 24, 2018 Comments Off on Սա նորմալ ընտրարշավ չէր. Էդմոն Մարուքյան

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր, նրա խոսքերով, այս ծանր պայմաններում ձայն են տվել Լույս դաշինքին:

Ազատության հետ զրույցում Մարուքյանը հայտարարեց, որ հետհեղափոխական պայմաններում նորմալ ընտրարշավ տեղի չի ունեցել, էքստրաօրդինար իրավիճակում Լույս դաշինքը դարձել է երրորդ ուժը, ինչը լուրջ հայտ է: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ իրենց ձայներն աճող են:

Մարուքյանը հայտարարեց, որ տեղի ունեցած ընտրությունները բացառիկ էին՝ չկար փողի գործոն, մարդիկ իրենք են որոշել, թե ում օգտին քվեարկել:

Խորհրդարանը ցրելու խնդրի մասով, ԵԼՔ պատգամավորն ասաց, որ իրենց տոտալ պահանջն այդ մասով կա, իսկ նոր խորհրդարանական ընտրություններին Լույս դաշինքը, ամենայն հավանականությամբ կպահպանվի, հնարավոր է լինի ընդլայնում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: