Ռոբերտ Քոչարյանի գործն ընթանում է ակնհայտ խախտումներով. Լարիսա Ալավերդյան (video)

Aug 10, 2018 Comments Off on Ռոբերտ Քոչարյանի գործն ընթանում է ակնհայտ խախտումներով. Լարիսա Ալավերդյան (video)

«Ռոբերտ Քոչարյանի գործով նախադատավարական իրավունքների տեսանկյունից վերին աստիճանի շատ հարցեր են ծագում », – այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը կիսում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Օրբելյանի տեսակետերը. «Ափսոս է, որ դրական նպատակի համար սկսված գործընթացն ընթանում է այդքան մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարմամբ»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այս գործը նման խախտումներով է առաջ գնում, իրավապաշտպանն ասաց. «Հարցը շտապողականության մեջ է: Եթե իշխանություններն էլ են ուզում շատ արագ ապացուցել 2-րդ նախագահի մեղավորությունը,սա իսկական վտանգ է լինելու այս իշխանությունների համար»:
Լարիսա Ալավերդյանն ափսոսանք հայտնեց, որ այս գործընթացի այսպես շարունակվելը մեզ վերադարձնելու է 25-30 տարի առաջ տիրող իրավիճակներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: