Թավշյա հեղափոխությունն ու տուրիզմը. ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել թավշյա հեղափոխության օրերին. Մարինա Կպրեյան (Տուրիստական գործակալության տնօրեն) (video)

Jun 18, 2018 Comments Off on Թավշյա հեղափոխությունն ու տուրիզմը. ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել թավշյա հեղափոխության օրերին. Մարինա Կպրեյան (Տուրիստական գործակալության տնօրեն) (video)

«Այսօր բոլորիս հուզում է,թե ինչ ազդեցություն են թողել ներքաղաքական զարգացումները Հայաստանում տուրիզմի զարգացման վրա: Միանշանակ մի բան կարող եմ ասել՝ այս զարգացումները դրական են ազդել երկրի վրա»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուրիստական գործակալության ղեկավար Մարինա Կպրեյանը:
Ըստ Մարինա Կպրեյանի՝ ամենալուրջ գովազդը, որը ներկայացրել է Հայաստանը, դա թավշյա հեղափոխությունն էր:
Մարինա Կպրեյանը հիշեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը. «Տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր ինքն իրեն գովազդել շուկայում, ծախսելով միլիոններ, որպեսզի կես րոպեանոց հոլովակներ պատրաստեն, ապա այս հեղափոխության ժամանակ առանց այդ ամենի էլ Հայաստան եկան հազարավոր լրատվամիջոցներ»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: