Նիկոլ Փաշինյանը դարձավ միջազգային սկանդալի մասնակից (Տեսանյութ)

May 24, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանը դարձավ միջազգային սկանդալի մասնակից (Տեսանյութ)

Պրանկերներ Վովան և Լեքսուսը, կատակ են խաղացել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի գլխին՝ զանգահարելով նրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:

Նրանք Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր:

Նրանք համացանց են դրել 18-րոպեանոց խոսակցության ձայնագրությունը, որի ընթացքում ռուսերեն առոգանությամբ անգլերեն խոսացող Ստոլյարովը ՀՀ վարչապետի անունից խորհուրդ է հարցնում Ջոնսոնից, թե ինչպես բանակցի Պուտինի հետ։ «Ռուսներն ընկալում են միայն վճռականությունն ու կոշտությունը: Դրա համար դուք պետք է Պուտինին հստակ ներկայացնեք ձեր մտադրությունները, նաև այն, թե ինչպիսինն եք տեսնում Հայաստանի ապագան: Սակայն, դուք պետք է նշեք, որ դա նրա հետաքրքրությունների համար սպառնալիք չի ներկայացնում և նա դրա համար նյարդայնանալու կարիք չունի», – հայտարարել է Ջոնսոնը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: