ԱՄՆ-ում ավտոմոբիլի վարորդը մտել է ռեստորանի շենք

May 21, 2018 Comments Off on ԱՄՆ-ում ավտոմոբիլի վարորդը մտել է ռեստորանի շենք

Gaston Gazette հրատարակությունը հայտնում է,որ  ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում ավտոմոբիլի վարորդը զարկվել է ռեստորանի շենքին, երկու մարդ զոհվել է եւս առնվազն երկու հոգի վնասվածքներ է ստացել:

Ինչպես հայտնել են ոստիկանությունում, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 20-ին Բեսեմեր Սիթի ոչ մեծ քաղաքի ռեստորաններից մեկում տեղական ժամանակով 12:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին):

 Տեղացի մի ընտանիք մտել էռեստորան ճաշելու, որոշ ժամանակ անց ընտանիքի հայրը վեր է կացել, դուրս եկել ռեստորանից, նստել ավտոմեքենան եւ մխրճվել ռետորանի շենքի մեջ, գրում է հրատարակությունը:
Միջադեպի հետեւանքով զոհվել է կասկածյալի դուստրը եւ ընտանիքի եւս մեկ անդամ: Պատահարի պատճառները ճշտվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: