Փակեցինք բերանները.թույլ չենք տա Հայաստանի ադրբեջանացումը.Նիկոլ Փաշինյան

Apr 16, 2018 Comments Off on Փակեցինք բերանները.թույլ չենք տա Հայաստանի ադրբեջանացումը.Նիկոլ Փաշինյան

«Էսօր հաջողված օր էր, որովհետև մենք ներքաղաքական իրավիճակում բեկում մտցրեցինք և փակեցինք նրանց բերանները, ովքեր ասում էին, որ հայ ժողովուրդը տանը նստած է և համակերպված է ամեն ինչի հետ ու չի ուզում արդարություն: Մենք թույլ չենք տա Հայաստանի ադրբեջանացումը, սա Հայաստանն է ու վերջ».ԻմՔայլը եւ ՄերժիրՍերժին նախաձեռնությունների ցույցերի չորրորդ օրվա գլխավոր հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, ամփոփեց օրը, խոսեց վաղվա անելիքներից ու գրանցած հաջողություններից:

Փաշինյանը հիշեցրեց, որ վաղը ժամը 12.00-ին ԱԺ նիստ է լինելու, որտեղ ՀՀԿ-ն վարչապետ է դարձնելու Սերժ Սարգսյանին։ Դա թույլ չտալու համար վաղը պետք է իրականացնել «փակիր փողոցը» ակցիան՝ ավելի լայն մասշտաբներով և պիտի բլոկադայի ենթարկել ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը։

«Առավոտից մեր բոլոր գործողությունները հաջողված են, հազարավոր քաղաքացիներ մեքենաներով ու հետիոտն փակեցին փողոցները, ցույց տվեցին, որ զզվում են Սերժ Սարգսյանից, որ սա բռնապետություն չէ, այլ Հայաստանի Հանրապետությունն է եւ վերջ:  Բաղրամյան պողոտան փակված է մեր եւ ոստիկանների կողմից, եւ ես ուզում եմ վերլուծենք, թե ինչ ժանապարհ կա Ազգային ժողով հասնելու: Մեկը Պողոտան է՝ 2 կողմերից, մյուսը Դեմիրճյանն է, Սարյան փողոցը, Պռոշյան փողոցը, Հալաբյան փողոցից մուտքը դեպի Ձոր, Կորեայի փողոցից մուտքը: Ես ուզում եմ անկեղծ լինել, որ մենք քննարկում էինք, որ պետք է այսօր գիշերվանից սկսեինք այդ գործողությունները, բայց կարծեցինք, որ գիշերը մարդիկ քիչ կլինեն ու թույլ կլինի գործողությունը Անկախ այն հանգամանքից, թե ինչ գործողություններ կարվեն գիշերը, վաղն առավոտյան 8:15-ին կրկին սկսվում են անհնազանդությունները՝ այս անգամ ավելի մեծ թափով:

Մենք հանել էինք մեր պատգամավորական վկայականներն ու ուզում էինք մտնել Ազգային ժողով, սակայն մեզ փորձում էին այսօր ցույց տալ, ուղղորդել թե ինչպես անցնել, ինչպես անել: Անկախ դրանից, մենք ճեղքեցինք պատնեշը, ես ինքս անցա անգամ փշալարերը, ես այն անցա ու եթե պետք լինի, մեկ անգամ էլ կանցնեմ, ինձ համար փակ դուռ չկա, փակ տարածք չկա:

Մենք ասում ենք  դուրս արի փողոց ու տեր կանգնիր քո հայրենիքին, քո իշխանությանը, դուրս արի փողոց ու տեր կանգնիր քո իրավունքին, քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»,-ասաց Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: