«Իշխանությունը բռունցքում պետք է պահել». Լուկաշենկո

Mar 06, 2018 Comments Off on «Իշխանությունը բռունցքում պետք է պահել». Լուկաշենկո

«Իշխանությունը պետք է մեկ բռունցքի մեջ լինի Մի բան հիշեք. բացված մատներով ոչ ոք իշխանությունը չի պահում։ Այն պետք է լինի մեկ բռունցքի մեջ։ Հենց որ մի տեղ թերանանք, բաց թողնենք վերահսկողությունից գործընթացները, մենք կստանանք այն, ինչ եղավ մեր հարևանների մոտ»,–տեղական գործադիր մարմինների նոր ղեկավարների պաշտոնները հաստատելու ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ իշխանության օրգանների ներկայացուցիչները պատասխանատու են կոռուպցիոն հանցագործությունների համար։

«Մեր մարդիկ սովոր չեն այն բանին, որ ինչ որ մեկը իրենց աչքի առաջ կողոպտի իրենց և իրեն անազնիվ պահի միայն այն պատճառով, որ ինքը իշխանության ղեկին է»,– ասել է Լուկաշենկոն։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: