Խնդիրն Ադրբեջանի մեջ է.Շարմազանովը՝Ադրբեջանի վարքագծի մասին

Feb 09, 2018 Comments Off on Խնդիրն Ադրբեջանի մեջ է.Շարմազանովը՝Ադրբեջանի վարքագծի մասին

«Ադրբեջանն իր պահվածքով ապացուցում է, որ պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի: Շատ դժվար է բանակցել մի կողմի հետ, ով համանախագահների հետ համակարծիք է և հայտարարություն է տարածում, բայց նրա իշխանության կրողը հանդես է գալիս մի հայտարարությամբ, որը ոչ ավել, ոչ պակաս հոխորտանք է հարևան երկրի նկատմամբ:Խնդիրը Ադրբեջանի մեջ է, ով շարունակում է իր ոչ կառուցողական հայտարարութունների շարքը»,- երեկ ՀՀԿ  ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Ադրբեջանի վարքագծին: Նշենք, որ երեկ  շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ  հայտարարել էր, որ իր երկրի ռազմավարական նպատակներից է «Երևանի և Զանգեզուրի վերադարձը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: