Լևոն Մկրտչյանը կաշկանդվում է

Feb 07, 2018 Comments Off on Լևոն Մկրտչյանը կաշկանդվում է

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կողմ է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ խնդիրն ուրիշ հարթության մեջ է՝ երբ ուղիղ եթերով կառավարության նիստը ցուցադրվում է, շատ խնդիրներ, որոնք աշխատանքային ձևով պետք է քննարկվեին կոլեգաների միջև, քննարկել չի ստացվում։«Օրինակ, նախկինում եւս շատ է եղել, որ կարելի էր դիտողություն անել կամ կարելի էր ինչ-որ կետի հետ չհամաձայնվել: Կառավարության նիստերը կարելի է ուղիղ եթերով հեռարձակել, եթե շատ կարևոր, հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարց է քննարկում, բայց ընթացիկ նիստերում շատ հաճախ համեմատաբար երկրորդային հարցեր են քննարկվում»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կաշկանդվում է վարչապետ Կարեն Կարապետյանի դիտողություններից, նախարարը պատասխանեց. «Հարցը դրանում չէ: Նույն իմ գործընկեր նախարարը կարող է՝ կառավարության որոշման մեջ վրիպում է թույլ տվել, որը ես կուզենայի ներկայացնել, արագ սրբագրեինք, նայեինք, բայց չես կարողանում ասել»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: