«Հիվանդության 4-րդ՝ ամենավերջին ստադիայում, առավել քան ուշացած էի». Սարգիս Հացպանյան

Jan 21, 2018 Comments Off on «Հիվանդության 4-րդ՝ ամենավերջին ստադիայում, առավել քան ուշացած էի». Սարգիս Հացպանյան

Ծանր հիվանդության պատճառով երեկ իր մահկանացուն է կնքել հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը:

Դեռևս 2017 թվականի հոկտեմբերին Հացպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հիվանդության մասին. «Ինձ լրջագույնս քննած օնկոլոգների ախտորոշմամբ՝ հիվանդության 4-րդ, այսինքն՝ ամենավերջին ստադիայում առավել քան ուշացած էի։ Բժիշկներն, այնուամենայնիվ, «հույսը վերջինն է մեռնում» ասացվածքի տառին եւ ոգուն համապատասխան ինձ առաջարկեցին շատ բարձր դոզայով քիմիոթերապիայի կուրս ընդունել, ինչին, ըստ իրենց, իսպանական կատաղած ցուլերը հազիվ թե դիմանալ կարողանային։ Ճարս ինչ էր, իսպանական ցուլերի ուժը չունենալով հանդերձ՝ ստիպված համաձայնվեցի եւ եռամսյա կուրսերի արդյունքները ցույց տվեցին, որ իմ ուժերն էլ նրանցից պակաս չէին: Ինչպես տարիներ առաջ Ադրբեջանին ենք ռազմի դաշտում ծնկի բերել, այնպես էլ իմ մարմնում չգիտեմ երբվանից նենգորեն դարանակալած «թուրք» քաղցկեղին եմ արժանապատիվ հային հատուկ կեցվածքի շնորհիվ ծնկի բերել։Միով բանիվ. ֆեյսբուքյան իմ վերջին կիսման՝ «Հայաստան ասելիս էլ մահն ո՞ւմ շունն է. կլինեմ, կմնամ այսպես…» խոսքերն իրենց ճշմարտացիության հավաստիությունն անհերքելիորեն ապացուցել են արդեն։ Բժիշկներս ինձ բարի լուրը ավետելիս ընդամենը երեք ամսվա բուժման ընթացքում ձեռք բերված արդյունքը հրաշք էին բնորոշում, որոնց իր հարկին ուղղել փորձեցի, բնորոշմանն հավելելով հայկական մակդիրը։ Այո… իրոք, որ իմ հետ կատարվածը կարելի է հրաշք անվանել, այն էլ հայկական հրաշք, բնականաբար։ Մի բան պարզ է արդեն, որ չար ու նենգ քաղցկեղը հայի իմ տեսակի առաջ ծնկի եկավ ու նահանջեց։ Սա փաստ է, անհերքելի փաստ։ Առայժմ այսքանը միայն, մյուս ավետիսը, որ իմ մոտակա շաբաթներում նախատեսվող վիրահատությանն է վերաբերվում, հույս ունեմ Ձեր հետ կիսվել առաջիկա օրերին։ Լավ եղեք, բարին ընդ Ձեզ, մեզ՝ բոլորիս»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: