Երուսաղեմի հարցում ԱՄՆ դիրքորոշումը պառակտման է բերում. Պեսկով

Dec 07, 2017 Comments Off on Երուսաղեմի հարցում ԱՄՆ դիրքորոշումը պառակտման է բերում. Պեսկով

Երուսաղեմի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը չի նպաստում մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի նման դիրքորոշումը պառակտում է միջազգային հանրությունը, քանի որ դրա հետ ոչ բոլորն են համամիտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Իրոք մտահոգություն է առաջ բերում այն, թե ինչպիսի լարվածություն է առաջացել մերձավորարեւելյան խնդրի կարգավորման հարցում եւ տարածաշրջանում ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի հայտարարությունից հետո։ Մենք ենթադրում ենք, որ այդ որոշումն առնվազն չի նպաստում մերձավորարեւելյան խնդրի կարգավորման առաջընթացին, այլ ընդհակառակը, ինչպես մենք տեսնում ենք, առաջին հերթին պառակտում է միջազգային հանրությունը: Մենք գիտենք, որ բոլորը չեն համաձայն ԱՄՆ նախագահի այդ որոշման հետ։ Ավելին՝ դա Ռամալլահի կողմից բավականին սուր արձագանք է առաջ բերել։ Այդ պատճառով մենք պահպանում ենք մեր մտահոգությունը»,– ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: