ՌԴ ՔԿ-ն Վիտալինային բաց է թողել երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությամբ

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

ՌԴ Քննչական կոմիտեն Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ անձնական կյանքի գաղտնիքի խախտման մեղադրանք է առաջադրել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությունը։

Վիտալինան կասկածվում է նրանում, որ լրտեսման համար նախատեսված սարքավորում էր տեղադրել նախին ամուսնու կաբինետում, իսկ այնուհետև տարածել տեսախցիկների տեսագրությունները ռուսական հեռուստատեսության ծրագրերից մեկում։

Կասկածյալի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածով («Անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում»), որով առավելագույն պատիժը կազմում է 2 տարվա բանտարկություն։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “ՌԴ ՔԿ-ն Վիտալինային բաց է թողել երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությամբ”

Մեկնաբանել