Հենրիխ XXII. Մխիթարյանի մասին պատմող ֆիլմն՝ ամբողջությամբ (տեսանյութ)

Dec 06, 2017 Չի մեկնաբանվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Матч ТВ»հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է պատրաստել «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիմասին:

Ֆիլմում հայ ֆուտբոլիստը խոսում է իր կարիերայի, ընտանիքի, Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության և շատ այլ հետաքրքիր պատմությունների մասին:

«Ինձ կանչում էին «Անժիից»: Կար առաջարկություն նաև Մոսկվայի «Սպարատկից»: Ես չէի ցանկանում լքել «Շախտյորը», քանի որ դա հետ քայլ կլիներ իմ կարիերայում»,- պատմել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը նաև խոսել է Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության մասին՝ նշելով.

«Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն համարում է Աստված: Երբ մենք ժամանեցինք Ռոստով, ես նրան ասացի. «Տեսնու՞մ ես, թե ով է այստեղ Աստված»: Կատակում եմ: Ուղղակի այնտեղ կային շատ հայեր և բոլորն իմ անունն էին վանկարկում: Այդ դեպքից հետո նա հասկացավ, որ այնտեղ կա ևս մեկ Աստված, որը ես եմ»:

Ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ:

Աղբյուրը՝ armsport.am

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Անդրադարձներ չկան to “Հենրիխ XXII. Մխիթարյանի մասին պատմող ֆիլմն՝ ամբողջությամբ (տեսանյութ)”

Մեկնաբանել