Նիկոլ Փաշինյանը «Զիբիլիկսի» գործը ներկայացրել է Լոնդոնում

Nov 10, 2017 Comments Off on Նիկոլ Փաշինյանը «Զիբիլիկսի» գործը ներկայացրել է Լոնդոնում

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտնի «Զիբիլիկսի» գործը ներկայացրել է եվրոպացի պատգամավորներին:

«Լոնդոնում մասնակցում եմ ԵԽ-ի կողմից կազմակերպված կոնֆերանսին, որը նվիրված է ընտրությունների ընթացքում ադմինիստրատիվ ռեսուրսների չարաշահմանը։

Քիչ առաջ կարճ ներկայացրի «Զիբիլիկսի» գործը, արձանագրելով, որ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության կողմից ստեղծվել է ընտրակաշառքի հսկա համակարգ, որի նպատակը բոլոր ընտրություններում իշխող խմբի հաղթանակը երաշխավորելն է։

Պատմեցի նաև այս երևույթի դեմ մեր պայքարի մասին, հույս հայտնելով, որ մենք կկարողանանք ժողովրդին բացատրել երևույթի աղետալի հետևանքները և հաղթահարել ՀՀԿ-ի ստեղծած հակապետական այս համակարգը», – իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը:

Ստորև՝ «Զիբիլիկսի» ցուցակներից

cucak2cucak

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: