Խոշոր ու շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. բախվել է 12 տրանսպորտային միջոց. կան վիրավորներ.SHAMSHYAN.com

Oct 12, 2017 Չի մեկնաբանվել

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 MD 880 համարանիշի Volkswagen մակնիշի 10 SP 010 համարանիշի, Renault մակնիշի 981 OF 61 համարանիշի, Mercedes մակնիշի 29 ՕՏ 595 համարանիշի, Mercedes մակնիշի 34 DL 059 համարանիշի, Mitsubishi մակնիշի 34 DF 786 համարանիշի, Mercedes մակնիշի 35 TՍ 609 համարանիշի, Volkswagen մակնիշի 22 ՕԼ 536 համարանիշի, Opel մակնիշի 35 FD 538 համարանիշի, Nissan մակիշի 34 PT 764 համարանիշի, Honda մակնիշի 35 GM 952 համարանիշի և Mercedes մակնիշի 94 ML 444 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են ավագ հետաքննիչներ Արամ Կարապետյանն ու Վարդան Սարգսյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների նրեկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Անդրադարձներ չկան to “Խոշոր ու շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. բախվել է 12 տրանսպորտային միջոց. կան վիրավորներ.SHAMSHYAN.com”

Մեկնաբանել