3 տղամարդ Bentley-ով մխրճվել են Սերբիայի նախագահի շարասյան մեջ

Sep 04, 2017 Comments Off on 3 տղամարդ Bentley-ով մխրճվել են Սերբիայի նախագահի շարասյան մեջ

Ավտոմեքենայով 3 տղամարդիկ մխրճվել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի շարասյան մեջ, հայտնում է Politika-ն:

Նշվում է, որ իսպանական համարանիշերով Bentley ավտոմեքենան մխրճվել է շարասյան 3 ավտոմեքենաներից առաջինի մեջ, որում եղել է Վուչիչը, և արգելափակել է թիկնազորով երկրորդ ավտոմեքենան:

Պարզվել է՝ նրանք Սերբիայի 3 քաղաքացիներ են, ովքեր նախկինում իրավապահներին հայտնի են եղել տարբեր իրավախախտումների համար:

Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը մեքենա նստելուց առաջ կոկաին է գործածել:

Վթարի մեղավորներին սպառնոմ է մինչև 8 տարվա ազատազրկում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: