Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել
Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը սկսել է Հարավային օկրուգի հրթիռային կազմավորումներով ավիացիայի և ռազմածովային ուժերի ներգրավմամբ վարժանք անցկացնելու նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավոր շտաբը սկսել է մոտ ժամանակներս վարժանքներ անցկացնելու նախապատրաստական աշխատանքները Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումներով՝ ավիացիայի, ինչպես նաև ռազմածովային ուժերի ներգրավմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։