Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Շրջաններում ակցիաներ են, հիմա նույնը պետք է անել Երևանում: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ընդամենը 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի: Իշխանությունների ամեն արածի մասին թե՛ Freedom House-ի, թե՛ ԱՄՆ պետդեպի զեկույցում ամեն բան կա: Երևանում էլ կհաջողվի, մարդիկ Երևանում մի քանի տարի շարունակ արեցին, մի կայծ է մնում ընդամենը»,- նշեց մեր զրուցակիցը:
Քոչարյանն ընդգծեց, որ Երևանում իրավիճակը բավականին լարված է, արդեն ոչ ոք չի պատրաստվում սպասել:
«Դեռ հավատո՞ւմ են Փաշինյանի որևէ խոսքին, Փաշինյանն առավոտ մի բան է ասում, ճաշին մի բան, երեկոյան ընթրիքին մի բան: Փաշինյանը 6 տարի է խաբում է, խաբելով եկել է ու մինչև հիմա խաբում է: Մտավախություն իհարկե ունի, պանիկայի հարց է այստեղ, եթե մտավախություն չունենար այսպես չէր բռնի:
Մի ժամանակ «իգնոռ» էին անում ամեն բան, իսկ հիմա թեթևակի խոսքից անգամ բռնում և տանում են, իսկ դա միմիայն վախի հետևանք է: Արդեն վախի մթնոլորտն էլ չի աշխատում»,- ընդգծեց Կարեն Քոչարյանը: