Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան
«Մենք բոլորս՝ իրար հետ, գծելու ենք այն բոլոր ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ»,- ասել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ճեպազրույցում։
«Մենք ունենք նպատակ, մեր գերնպատակը հայրենիքի փրկությունն է և վերադարձը մեր հայրենական, պապենական օջախներ, որտեղ մեր նախնիների գերեզմաններն են և մեր պապերի, այնտեղ մնացած օրհնությունները։ «Կան ճանապարհներ, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ և դա հեքիաթ չէ, դրանք ուղղակի խոսքեր չեն, դա հնարավորություն է, որի ստեղծողը մենք ինքներս պետք է լինենք», - ասել է Մետաքսե Հակոբյանը։