Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան

Իրականում բացարձակ ոչինչ չի փոխվել, ուղղակի փաթեթավորումն է այլ կերպ, քանի որ միջազգային ֆորումի շրջանակներում է ներկայացվում ու իր խոսքի բնույթը դիվանագիտական լեզվով է փաթեթավորում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
«Ալիևը հստակ ցույց տվեց, որ որևէ խաղաղության պայմանագիր կնքելու միտում չունի։ Նա հստակ արձանագրում է՝ սահմանզատման գործընթացը խաղաղության պայմանագրի հետ ոչ մի առնչություն չունի, իսկ սահամանազատման մասին խոսելով՝ բացառապես անդրադարձավ այն տարածքներին, որոնք հայկական կողմը միակողմանիորեն զիջում է Ադրբեջանին՝ դիմացը չստանալով ոչինչ․ խոսում է հետագայում անկլավների նկատմամբ վերահսկողության սահմանումից, իսկ դրան նախորդող ելույթներում նաև խոսել է դեպի այդ անկլավներ Հայաստանի տարածքով ճանապարհներ ստանալու կարևորությունից։
Այսինքն, հստակ ճանապարհը գծած՝ փուլ առ փուլ փորձում է իրականացնել, քանի որ ՀՀ իշխանությունները փաստացի առաջնորդվում են Բաքվի կամքով։ Միևնույն ժամանակ Սյունիքի, Վայոց Ձորի հատվածում, որտեղ ռազմական ուժով, ագրեսիայով առաջ են եկել և հնարավոր սահմանազատման դեպքում պետք է հետ քաշվեն, ասում է՝ այդ տարածքներում հնարավոր չէ սահմանազատում անել կարճ ժամանակում, դրանք պետք է թողնվեն ապագային, այսինքն թողնում է անորոշության, քանի որ ինքը հետ քայլ անելու որևէ միտում չունի»,- ընդգծեց Հայրապետյանը։
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե սահմանին կատարվողը ցույց է տալիս՝ երբ Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ են շփվում կարողանում են համաձայնության գալ, Հայրապետյանն ասաց, որ հատկապես Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումից ու բռնի տեղահանությունից հետո Ալիևը հստակ ցույց է տվել, որ չի ցանկանում եվրոպական հարթակներում բանակցություններ շարունակել, որովհետև դրա դիմաց պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Սակայն նա Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու որևէ ծրագիր չունի, դրա համար իրեն շատ հարմար է այսպիսի «երկխոսությունը», իսկ իրականում` միակողմանի թելադրանքը։ Այդտեղ երկխոսություն չկա, այդտեղ կա՝ նա Փաշինյանին է ասում, Փաշինյանն էլ գալիս ժողովորդին է ասում ու փորձում իրականացնել, ուրիշ բան չկա։
Չկա մի կետ, որտեղ որ Փաշինյանն ինչ-որ բան է շահում հայ ժողովրդի համար, կա Ալիևի երազանքների ցուցակը, որը տվել է Փաշինյանի ձեռքը, նա էլ հերթով կատարելով գնում է։ Երբ տեսնում է, որ իշխանությանը կարող է սպառնալիք լինել, լավագույն դեպքում ասում է՝ բեր մի քիչ դանդաղեցնենք գործընթացը։ Եվ իրեն շատ հարմար է այսպիսի տրամաբանությունը, որտեղ չկա միջնորդ, չկա բանակցային տրամաբանություն, չկա որոշված քարտեզ, չկա անհրաժեշտություն Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման, բավականին հարմար պայմաններում իրականացնում է իր նպատակները, որն առանց Փաշինյանի անհնար կլիներ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, թե Ալիևը հայտարարել է՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, զինանշանից հանի Արարատ սարը և հարցին՝ իշխանությունները դրա մասին տևական ժամանակ է ակնարկներ են անում, սա չի բերի բողոքի ավելի մեծ թափի, նա նախ նշեց, որ դա միջամտություն է պետության ներքին գործերին։
«Այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունների խոսույթը գեներացվում է Բաքվում, նույնիսկ այդ պատմական Հայատսան, Իրական Հայաստան արհեստական օրակարգը հենց Բաքվում է գեներացվել։ Ալիևի ելույթում կա հատված, ասում է՝ կա իրական Հայաստան և առասպելական Հայաստան, ես դա պատմական չեմ համարում, որովհետև իրենց պատմությունը ես առասպել եմ համարում։
Այսինքն՝ մենք ունենք մեր պատմության մեջ բացառիկ իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունների խոսույթը գեներացվում է։ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը բաքուն է, այսօր դրա համար ինքը Բաքվի պահանջներն է կատարում, այս տրամաբանության մեջ պետք է բողոքի ալիք բարձրանա բայց դա առաջնորդության ու հստակ տեսլականի կարիք ունի»,-նկատեց նա։
Ճշտող հարցին՝ նա հնարավոր չի համարում, որ բոլոր այդ զիջումներից հետո էլ այդ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը կկնքվի, Հայրապետյանը պատասխանեց․ «Ադրբեջանը որևէ շահագրգռվածություն չունի կնքել այդպիսի պայամանգիր, որովհետև պետք է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչի։
Նախ Ալիևը մեր երկիրը համարում է Արևմտյան Ադրբեջան, երկրորդ՝ իր քաղաքականության միջոցով կարող է հասնել հայկական պետության որպես քաղաքական սուբյեկտի չլինելու և Նիկոլ Փաշինյանի գործողությունները դրան էլ հանգեցնելու են, հատկապես, երբ վտանգվում են Հայաստն-Իրան-Վրաստան կապող միջպետական ուղիները։ Սա է խնդիրը և պետք է կարողանանք հեռացնել այս իշխանությանը՝ բավականին զգուշավոր լինելով»։

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից. Աշոտյան Տավուշից Երևան երթի մասնակիցները հասան Սևքար. ուղղությունը` Ենոքավան (տեսանյութ) Դավիթ Բաղդասարյանը հաղթեց թուրքին, եզրափակչում կմենամարտի ադրբեջանցու հետ Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում. video ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար Որոշ ուժեր օգտագործում են ցուցարարների զայրույթը, տեսեք, թե դրանք ինչի են հասցրել Վրաստանը. Արթուր Միրզոյան Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am