Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի սահմանազատումը գյուղերի խնդրից սկսելու առաջարկը եկել է Բաքվից: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևը նշել է է, որ այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել։
Ալիևն ասել է, որ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը կայացվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա։
«Սա համատեղ որոշում էր, որը միայն ամրապնդեց ռուս-ադրբեջանական կապերը»,- կարծում է Ադրբեջանի ղեկավարը։
Նա նաև չի բացառել, որ ապագայում Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել։