Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք

Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Հայտնում է պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի խպաշտպանական թիմը:

«Մեկնաբանություն

Դավիթ Լևոնյանը տեսանյութերը տարածելիս, այն չի տարածել՝ «civic.am» լրատվամիջոցի անունից, այլ տարածել է այն իր սեփական անունից, սեփական էջից, ընդ որում անձամբ որակելով այն որպես՝ «իր գործենություն, իր յութուբյան էջում»։ Միգուցե առաջին հայացքից տպավորություն ստեղծվի այն մասին, որ անկախ այն հանգամանքից, որ Դավիթ Լևոնյանը տեսանյութերը տարածելիս չի ներկայացրել այն որպես՝ «civic.am» լրատվամիջոցով լրագրողական գործունեություն, ուստի միայն այն, որ վերջինս հանդիսանում է՝ լրագրող արդեն իսկ բավարար է որպեսզի նրա կողմից թեկուզև որպես անհատ տարածած տեսանյութը դիտարկվի որպես լրագրողական գործունեություն, ապա հարկ է այս առումով նշել, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետից բխում է, որ լրագրող է հանդիսանում լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող:

Իսկ սույն դեպքում գործում առկա նյութերից փաստվում է, որ Դավիթ Լևոնյանը հանդիսանում է բացառապես՝ «civic.am» լրատվական գործունեություն իրականացնող ներկայացուցիչ, սակայն նույն գործի նյութերում առկա չէ մի այնպիսի փաստական տվյալ, որը կփաստեր այն մասին, որ Դավիթ Լևոնյանը բացի հիշյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ հանդիսանալուց, հանդիսանում է նաև որպես լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, ով տվյալ պարագայում առանձին կարգով ևս պետք է ունենա անհատական գրանցում։ Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ անհատ լրագրողը պարտադիր չէ, որ ունենա առանձին անհատական գրանցում և նրա յուրաքանչյուր ֆորմատով արտահայտված կարծիքն ու մեկնաբանությունն որևէ հարցի շուջ միևնույնէ պետք է դիտարկել որպես լրագրողական գործունեություն, ապա նման դեպքերում կառաջանա ոչ իրավաչափ մի այնպիսի իրավիճակ, երբ ֆորմալ իմաստով լրագրողի կարգավիճակ ունեցող անձը յուրաքանչյուր դեպքում կարտահայտի սեփական կարծիքը և եզրահանգումները որևէ թեմայի շուրջ, ապա կարող է հեշտությամբ թաքնվել իր կարգավիճակից բխող պաշտպանության տակ, ինչն անթույլատրելի է, և կարող է հանգեցնել լրագրողի կարգավիճակից բխող իրավունքների պաշտպանության երաշխիքից օգտվելու չարաշահման դրսևորմանը։ Բացի այդ, նման իրավիճակները կարող են առաջացնել լուրջ խնդիրներ անձի ազատ խոսքի և լրագրողի կարգավիճակ ունեցող անձի լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի տարանջատման միջև։

Շարունակելի…

Պաշտպաններ

Էրիկ Ալեքսանյան

Ալեքսանդր Կոչուբաեւ»:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Կոտայքի մարզում ոչ սթափ վիճակում եւ «Մակարով» ատրճանակով զինված տղամարդը կրակոց է արձակել Իրանի համար այս ծանր օրերի ֆոնին թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում. Տիգրան Աբրահամյան Նիկոլը ցնցումների մեջ է․ 10 հազար ոստիկան եկել էր Բագրատ Սրբազանի դիմաց․ Գառնիկ Դանիելյան (video) Նույնիսկ Իրանի նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը․ իրանագետ «Սրբազան պատերազմի» ժամանակաշրջանում գտնվող Հայ եկեղեցու հարկման առաջարկը քաղաքական որոշում է․ Դավիթ Անանյան Արա՛ Արամ, Բագրատ Սրբազանը քո նման սուտասան չէ ու ինչ պետք է՝ քեզ ասաց․ Ստեփան Սամվելյան (video) Մի՛ խեղաթյուրեք, հարգարժան խորհրդարանցիներ, իրականությունը. Հայոց Եկեղեցին միշտ էլ և պարտաճանաչ կերպով հարկ է տվել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ տեսակի հարկերը. Ասողիկ աբեղա Կարապետյան Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկարտումները. Արման Թաթոյան ՀՀ–ում Իրանի փոխդեսպանը՝ աղետալի ավիավթարի, իրենց նախագահի մահվան ու դրա հետևանքների մասին (video) Ոստիկանական հատուկ նշանակության գումարտակի զինված ծառայողների կողմից ԶԼՄ օպերատորի հարձակման դեպքով վարույթ է նախաձեռնվել. Անի Գևորգյան Աբովյանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը Չափնե՛րդ ճանաչեք․ Խաչատուր Սուքիասյանը սպառնաց Սրբազանին ու շարժման մասնակիցներին (video) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին կանչել են քննչական կոմիտե «Բագրատ Սրբազանը՝ վարչապետ․ քաղաքական և իրավական ասպեկտներ»․ Էդգար Ղազարյանը՝ փաստերով (video) ՆԳ փոխնախարար Դ. Համբարյանին թույլատրել են փոփոխել հայտարարագիրը, իսկ կնոջ մասով վարույթ է նախաձեռնվել «Ապրելու երկիրը» նախաձեռնել էր Փարաքար համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց. ժամեր անց նա հրաժարական տվեց Դավիթ Խաչատուրյանի ընտրության ոդիսականը Այրել են Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի մեքենան Պատրաստվե՛ք, լինելու է լաց և ատամների կրճտոց….. Աստված տվողին ա տալիս, տո նիկոլ տուր հա տու՜ր... Հող ու հայրենիքա է՞լի, հո լափաման չի՞. Դավիթ Ամալյան Պատահար Կարճաղբյուր գյուղի մոտ. կա տուժած Իրանի հետախուզության ղեկավարը սպանվել է Ոստիկանությունում դժգոհություններ են հասունանում. Աբգար Պողոսյան Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. Մաս 211
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am