«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնում և քննարկում սահմանազատման հարցերը, իսկ ապրիլի 19-ին հանձնաժողովներն արդեն կոնկրետ պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Նշվում էր, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թվականի մայիսի 15-ը: Ու պարզ դարձավ, որ այդ պայմանավորվածության արդյունքում Տավուշից գյուղեր են հանձնվելու Ադրբեջանին։

Օրեր անց էլ արդեն ՀՀ կառավարությունից հայտնեցին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Մինչ սահմանազատման գործընթացին ու Տավուշից գյուղերի հանձնմանը արագ ընթացք է տրվել, մասնագետներն այս գործընթացում իրավական ու ընթացակարգերի առումով խնդիրներ են տեսնում։ Ավելին՝ այն համարվում է լիովին հակաիրավական։ Առաջին հերթին Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումները չունեն իրավական ուժ և ընդամենը կարող են խորհրդատվական բնույթ կրել։ Այս հանձնաժողովն օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասություն չունի, ուղղակի կարող է եզրակացություններ ներկայացնել, որի հիման վրա էլ հետագայում որոշումներ կընդունվեն կամ չեն ընդունվի։

Բացի այդ, առանց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ստորագրելու և վավերացնելու արդեն սկսվում է բուն սահմանազատման գործընթացը, ինչի պարագայում հարցական է, թե ինչ մեթոդաբանությամբ է դա իրականացվում։ Դեռ ամիսներ առաջ Մհեր Գրիգորյանը հայտարարում էր, թե պետք է մշակեն կանոնակարգ, համատեղ քննարկեն, հետո իրավական ակտի տեսք տան, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Նա ընդգծում էր, որ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակեն կոնկրետ փաստաթղթերով և տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով։ Հանձնաժողովների կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև, ուշադրություն...

2024 թ. հուլիսի 1-ը: Իսկ հիմա արդեն ստացվում է, որ առանց կանոնադրության, առանց մեթոդաբանության և փաստաթղթային հստակեցումների սահմանային սյուներ են տեղադրվում։ Պարզ է, որ այս կերպով սահմանազատումը ուղղակի կամայական է և որևէ հիմնավորում կամ, առավել ևս, իրավական ուժ ունենալ չի կարող։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանազատումն իրականացնելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով անկախանալու պահին եղած սահմաններով։ Բայց Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով՝ կապված Արցախի խնդրի հետ։ Իսկ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը։ Ժամանակ էլ կար, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե սահմանազատումը կատարելու են 1970-ական թվականների քարտեզներով, իսկ կոնկրետ ինչո՞ւ հիմա հենց 1991 թվականի քարտեզով սահմանազատումն իրականացնել, այս հարցին չի տրվում կոնկրետ իրավական հիմնավորում։

Փաշինյանը պնդում է, որ եթե Տավուշի գյուղերը չհանձնենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Այդ տրամաբանության համաձայն, որոշ ժամանակ անց էլ Ադրբեջանը կարող է հայտարարել, թե Գեղարքունիքը կամ Սյունիքը պետք է հանձնվեն իրեն, հակառակ դեպքում պատերազմ կսկսի։ Մի օր էլ Ադրբեջանը կարող է որոշել, թե Հայաստանը չպետք է գոյություն ունենա։ Ի՞նչ է, մենք պետք է առաջնորդվենք Ադրբեջանի ցանկություններո՞վ։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթները։ Բացի այդ, ՀՀ Սահմանադրության համաձայն, երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն ենթակա է հանրաքվեով հաստատման: Փաստացի իշխանությունները այս անգամ ևս փորձում են քաղաքացիների փոխարեն հակաիրավական որոշում ընդունել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Տավուշեցիների պահանջը պետք է ստանա մասշտաբային բնույթ Այս շարժումը դուրս է եկել տեղային սահմաններից և ՀՀ տարբեր տեղերից մարդիկ եկել են Տավուշ՝ իրենց հող ու ջրին տեր կանգնելու. Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն Հովասափյան Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված Mazda-ին․ նա մահացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ Երևան Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ Հետհաշվարկը սկսված է․ Փաշինյանն ու կինը գնալու են մինչև վերջ, սրանց կանգնեցնելու մի ճանապարհ կա․ Արամազդ Զաքարյան (video) Փոխոստիկանապետն ասում է՝ «լավ եմ անում, ըտենց եմ ուզում». նա անգամ թաղային չպիտի լիներ (video) Աննա Վարդապետյա՛ն, րոպե առաջ քրեական գործը հարուցեք․ Մենուա Սողոմոնյան (video) Կիրանցում բնակիչները սպասում են Բագրատ Սրբազանին (video) Լա՛վ լսեք՝ հենց այդ պահին բանակը դուրս է գալու սրա դեմ․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Վենետիկ դարձած իմ «Էրեբունի-Երևան» Ամենասարսափելի ծրագիրն է իրականացվում․ թուրքերը Տիգրանաշենում տներ են գնում․ Գագիկ Համբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am