Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch

Monument Watch-ը ահազանգում է․


«2024 թվականի ապրիլի 16-ին ադրբեջանական İCTİMAİ TV հեռուստալիքի լուրերով ցուցադրվեց ընդարձակ ռեպորտաժ, որը նվիրված էր «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» մշակութային ժառանգությանը https://www.youtube.com/watch?v=t8Ax7-1P02U:

Ռեպորտաժում ադրբեջանական կողմը ներկայացնում էր «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող մշակութային ժառանգության մոնիթորինգը: Թիրախում առաջին հերթին մզկիթներն էին և քրիստոնեական հուշարձանները:

Եթե օկուպացված Արցախի իսլամական մշակութային ժառանգության մասին հնչում էին վերջին չորս տարիներին անընդմեջ կրկնվող թեզերը, ապա նորություն էր անդրադարձը քրիստոնեական ժառանգությանը:

Ադրբեջանի Հանրապետության Մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության մամուլի քարտուղար Ֆարիզ Հուսեյնլին հայտարարեց, որ իրենց կողմից արված մոնիթորինգը ցույց է տվել, որ «հայկական օկուպացիայի ժամանակ» երկու տաճար օգտագործվել է որպես մարտական դիրք, քանդվել են քսան տաճարներ, որոշների վրա գրվել են հայերեն և ռուսերեն տառերով բառեր և արտահայտություններ, իսկ որոշ կոթողներում իրականացվել են դրանք հայկականացնելու գործողություններ:

Պաշտոնյայի կողմից նման ընդհանրական և առանց հիմնավորող փաստերի ասված խոսքերը դատարկ և պրոպագանդիստական հայտարարության տպավորություն են թողնում: Արվում են անհիմն հայտարություններ՝ առանց նշելու հուշարձանների անունները, դրանց գտնվելու վայրը, թվագրությունը, առանց լուսանկարների, տեսանյութերի ներկայացման: Չեն բերվում փաստացի հիմքեր, գիտական հիմնավորում հուշարձանների մասին:

Լավ կլիներ նաև, որ ադրբեջանական կողմը ի վերջո հասկանար գոնե իր համար, թե խոսքը ինչ տեսակի հուշարձանների մասին է, քանի որ մի դեպքում խոսվում է տաճարների, քրիստոնեական կոթողների և աղվանական քրիստոնեական կոթողների ու եկեղեցիների մասին: Այդ դեպքում ի վերջո ինչ է ավերվել և փաստվել իրենց կողմից:

Տեսանյութում արվում է մեկ այլ հայտարարություն ևս, թե Շուշիում, Հադրութում, Քարինտակում, Մատաղիսում կառուցվող նոր մզկիթները այդ հողերի ազգային և կրոնական պատկանելիության ցուցիչ են: Դարերով հայկական բնակչություն ունեցած և 2020 թվականի պատերազմի հետևանքով հայաթափված բնակավայրերում, որտեղ վերջին չորս տարիներին միտումնավոր կերպով ջնջվում են հայկականության բոլոր հետքերը, նման հայտարարությունն ուղղակի հաստատում է այն, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն:

Եվ, իհարկե, ոչ մի խոսք հայ քրիստոնեական և Արցախի անկախության շրջանի հուշարձանների ամենօրյա ոչնչացման քաղաքականության մասին:

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am