«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

«Գնալով խորանում է ԵՄ-Բաքու երկխոսությունը «Միջին միջանցքի» ձևավորման ու դրա շահառուների հստակեցման շուրջ:
Օրերս էլ Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարար Նաբիևը հայտարարեց Եվրոհանձնաժողովի հետ ձեռքբերված համաձայնության մասին՝ «Միջին միջանցքը» այլևս դիտարկելու որպես ԵՄ տնտեսական ու լոգիստիկ դիվերսիֆիկացմանն ուղղված կարևոր նախագիծ:
Հիշեցնեմ, որ «Միջին միջանցքի» նախագիծն արդեն մի քանի անգամ ողջունվել է ԵՄ տարբեր չինովնիկների կողմից, այդ թվում՝ 2022թ-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի կողմից «Տաշքենդի հռչակագիրն» ընդունելուց հետո:
Վերջինիս համաձայն՝ «Միջին միջանցքի» կամ «Արևելք-Արևմուտք-Միջին Տրանսկասպյան միջանցքի» նպատակն է ապահովել Չինաստան-Եվրոպա մուլտիմոդալ տրանսպորտային կապը Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի տարածքով: Հատկանշական է, որ հռչակագրում հղում է արվում TRACECA նախաձեռնության վրա, որի նպատակ է ձևավորել Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այլ կերպ ասած՝ «Միջին միջանցքը» փաստացի ինտեգրվում է եվրոպական տրանսպորտային ռազմավարության մեջ:
Իսկ հիմա ամենակարևորը: Նույն «Տաշքենդի հռչակագրում» հատուկ ուշադրություն է դարձվում «Արևմտյան Ադրբեջանի» և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային կապի հաստատմանը։ Հռչակագրի 11-րդ կետում կարդում ենք. «Կողմերը կարևորում են Արևելյան Զանգեզուրը և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապող Զանգեզուրի միջանցքի բացումը՝ միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնման համար»:
ԵՄ-ն շարունակում է դիտարկել «Զանգեզուրյան միջանցքը» որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային ռազմավարության մաս: Այժմ էլ փորձում է տեղավորել այն «Միջին միջանցք» նախագծի մեջ: Նպատակը պարզ է՝ ստանալ հավելյալ ելք դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա՝ ածխաջրածինների ներկրման ուղիների տարատեսակացման, «Անդրկասպյան գազամուղի» կառուցման համար:
Եվ այս հարցում ԵՄ ու Անկարայի շահերն առավել քան համընկնում են՝ հատկապես հաշվի առնելով վերջինիս նկրտումները կայանալու որպես միջազգային էներգատրանսպորտային խաբ: Որպես տրանսպորտային կարևոր խաչմերուկ է կայանում նաև Ադրբեջանը, որին, ինչպես տեսնում ենք, հաջողվում է բաղադրել «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» մեգածրագրերը: (Չինաստանի ուղղությամբ էլ առանձին ռազմավարություն է իրականցվում, ինչին կանդրադառնամ առանձին գրառմամբ):
Այսպիսով, «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը»։

դիտվել է 931 անգամ
Լրահոս
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ոստիկանության հատուկ տարածք է տեղափոխվել 89 ավտոմեքենա Բայց եղանակը հոյակապ ա ուղղաթիռաֆոբ. Մհեր Մկրտչյան Այսպիսի թուրքամոլ դավաճանը չի կարող երկրի ղեկավար լինել, իրենց արժանի պատիժը պիտի ստանան Իբր մեզ վախեցնում են․․․․ ստանում ենք հետապնդումների նոր ալիքի մասին տեղեկություններ․ Տավուշը հանուն հայրենիքի Երբ կարկուտ է գալիս և փչացնում ամբողջ բերքը, հասկանալի է դառնում, որ մսխվում են հակակարկտային կայանների համար հատկացված գումարների մեծ մասը Հանրահավաքից մեկ օր առաջ ձեռբակալել են Ասկերանի ու Մարտակերտի քաղաքապետերին Ձեռ եք առնում, հայրենիքս եք տվել, կտա՞ք հորս գերեզմանը. կիրանցեցին՝ Փաշինյանին (video) Արցախցիներն այնքան դժվարություն են տեսել, չե՛ս վախեցնի. ինչով ավարտվեց Ստեփանակերտի քաղաքապետի տան խուզարկությունը Նիկո՛լ, դու չես լսու՞մ՝ Աննան ինչ է ասում․ էդ ի՞նչ վիճակ է ձեր տանը․ նախկին դատախազ (video) Նոր մասնագիտություն, նոր հնարավորություններ Թռածնե՛ր, էդ ինչի՞ համար եք դրանց գեներալի կոչումներ տալիս՝ Տավուշը հանձնելու՞․ պատերազմի մասնակից (video) ՍԿԱՆԴԱԼ․ Մհեր Գրիգորյանը վաճառել է պետական գույքը՝ պետությանը հասցնելով 7 մլն դոլարի վնաս Ալե՛ն, պատմելու ես՝ իրականում ինչ շարժումների մեջ ես․ դու ի՞նչ կապ ունես մեր եկեղեցու հետ․ Հովհաննիսյան (video) Մեր գյուղը բաժանված չէ․ մենք մեր պահանջն ենք դնում․ կիրանցեցիները ստորագրահավաք են անում (video) Տաթևի վանքում պատարագ է՝ Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ու մյուս գերիների համար (video) Հենց հիմա Նիկոլը մտել է Ադրբեջանին հանձնվող Բաղանիս․ ժողովու՛րդ, դրան չլսեք․ պատերազմի մասնակից (video) ԱԽՔ-ը՝ 070 կոդի անձնագրով ՀՀ լիարժեք քաղաքացի. արցախահայերին խաբո՞ւմ են Շիրակի մարզը ներկայացնող համայնքների և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ «Այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն, պարզ է, որ խուզարկելու․ Ռուբեն Մելիքյան Ես եղբայրներ եմ կորցրել, մեր հողի համար կռիվ եմ տվել, ինչ փոխհատուցում․ կիրանցեցին՝ Նիկոլին (video) «Նիկոլածին ոստիկաններն» արգելել են կիրանցեցուն ադրբեջանցուն հանձնվող իր գույքը վառի (video) ՀՐԱՏԱՊ․ Փաշինյանն ուժեղացված անվտանգությամբ ժամանեց Բաղանիս, լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել (video) Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրողի նկատմամբ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am