Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը։ Նրա այցից առաջ, տնօրեն Ամալյա Հովհաննիսյանի հրահանգով, դպրոցի պատից հեռացրել էին Արցախի դրոշը, որը փակցված է եղել զոհվածների փառքի անկյունում։ Հովհաննիսյանը մեզ ասաց, թե չի եղել նման բան՝ դրոշը չի հեռացվել, սակայն դպրոցի մեր աղբյուրները պնդեցին, որ եղել է։ Հարցին՝ ինչո՞ւ Պապ թագավոր, ո՞ւմ մտահղացումն էր, նիկոլական տնօրենն ասաց․ «Նախագծային աշխատանք էր»։ Ասաց, որ Փաշինյանը մինչեւ վերջ դիտել է ներկայացումը, դրական գնահատել։ Պապ թագավորից ի՞նչ դրվագ էր բեմականացվել։ «Ճիշտն ասած՝ չեմ կարող մանրամասներ ասել, ես ֆիզարձակուրդում եմ, ներկա չեմ գտնվել»։

Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հիշատակում Պապ թագավորին, թե պատմիչները նրան դավաճան են անվանում, բայց, իր կարծիքով, նա եղել է ամենապետականամետ, բարեփոխիչ թագավորը, եւ զուգահեռներ էր տանում իր եւ Պապի միջեւ՝ եկեղեցու դեմ վարվող քաղաքականության համատեքստում։ Մի առիթով էլ ասաց․ «Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ես կլինեմ հերթական նեռը, դավաճանը, հողատուն, իսկ եթե գրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր եւ բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»։

Մինչդեռ Հայոց պատմության դասագրքերում Պապը ներկայացված չէ որպես նեռ, դավաճան, առավել եւս՝ հողատու, հակառակը՝ նա խելամիտ, հաստատակամ երիտասարդ էր, որը փորձում էր պառակտված Հայաստանը միավորել։ Կարճ ժամանակում վերականգնեց Մեծ Հայքի սահմանները, հնազանդեցրեց անջատողական, ըմբոստ նախարարներին, ուժեղացրեց բանակը։ Պապի հրամանով սպանվեցին 2 հայ դավաճաններ, որոնք պարսկական բանակը բերել էին Հայոց երկիր»:

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video) Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը Նայե՛ք սրանց դեմքերին՝ անչափահասներին ծեծել, ջարդել, խոշտանգել են․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»․ Էդուարդ Աբրահամյան Արման Թաթոյանը որոշում ունի. նա առաջիկայում կարող է հայտարարել ակտիվ քաղաքականություն մտնելու մասին Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ. Վարուժան Գեղամյան Գետինը մտնեք․ Սրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք․ քաղաքացին` ոստիկաններին (video) Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (video) Լարված իրավիճակ․ «Ընգեր, չափի մեջ մնա», «էս պաշտոնը միշտ չի լինելու»․ քաղաքացին՝ ոստիկանին (video) Սաղս ողբի մեջ ենք,սրանք ուրախանում են, իրենց լավ են զգում, շնորհավորում են․պատգամավորը՝ ոստիկաններին (video) Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՇՏԱՊ․ «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է (video) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am