Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին
Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին է միացել Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ, Բագրատ Սրբազանը։
ԼՈւՐԵՐ.com–ին հայտնել են ակցիայի մասնակիցները, որոնք կեսգիշերից առաջ հավաքվել են՝ այսպիսով իրենց անհամաձայնությունը հայտնելու Փաշինյան-Ալիեւ համաձայնեցմամբ սահմանազատման տարբերակին, որի մասին արդեն հանրայնացրել է ՀՀ կառավարությունը այսօր երեկոյան։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։