Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա

«Ուրալի»՝ չորս զինծառայողի կյանք խլած ողբերգական վթարի գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Դեպքի հետևանքով չորս զինծառայող է զոհվել, 20 զինծառայող՝ ստացել վիրավորում, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։

Դեպքից տուժածները և նրանց հարազատները պատմում են, որ «Ուրալն» անսարք վիճակում է եղել մշտապես, դեպքի օրն էլ՝ մեքենան գործի չէր ընկնում, հրելով են աշխատեցրել, ավելին՝ «Ուրալը» գերբեռնված է եղել, սահմանված թվից ավելի զինծառայողներ են եղել։ Վարորդը՝ Հովսեփ Համբարձումյանը, որն այժմ ծանր վիճակում է գտնվում, ունի մի շարք կոտրվածքներ, այդ թվում՝ ողերի, դեպքի օրն առաջին անգամ է նստել այդ մեքենայի ղեկին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում դեռևս քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ չի իրականացվում, սակայն լայնածավալ քննությունը շարունակվում է, ավելի շատ անձինք են հարցաքննվել, տեղեկատվություն է պահանջվել և ստացվել։

Ինչ վերաբերում է «Ուրալի» անսարք լինելու հանգամանքին, ապա ՔԿ-ից հայտնեցին, որ անսարքության վերաբերյալ իրականության պարզումը քննության առաջնային խնդիրներից է։

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Զինվորական «Ուրալ»-ի վթարի գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ Ղրղզստանում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են Այ տխմարնե՛ր, հենց հիմա Նիկոլի ոստիկանի «սապոգը հայի գլխին է»․ Հովհաննես Գալստյան (video) Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տեսեք՝ ուր է հասել․ Ավետիք Չալաբյանը՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Թող հենց հիմա ձեր երեխեքը գան ու Կիրանցի դպրոցում «Յաշմա» ջոկատի տակ սովորեն․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի տավուշեցի քավորը պատերազմ հրահրելուց է խոսում (video) Կիրանցիներին ջարդելուց հետո ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձմնումը (video) Հենց հիմա 4 հոգի կարող են Նիկոլի «հարցերը լուծել»․ Արտյոմ Խաչատրյան (video) Էս ինչ բերեց մեր գլխին․ մեզ առևանգելու են, կոտորեն (video) Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին Պայքարը, հավատը և արժանապատվությունն երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին․ Զաքարյան Տավուշում ոստիկանները բնակիչներին են «կտոր-կտոր» անում, Նիկոլն էլ ուտելիքից է խոսում (video) «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է Ադրբեջանին հանձնել մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք. հաշվենք հենց մմ-ով». Դավիթ Գալստյան Ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում (video) Հիստերիկ վիճակով ոստիկանները հարձակվեցին․ մի նպատակ ունեին․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Նիկոլի չափ Նիկոլ են բոլոր այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի ու փողի համար լուռ են մնում կամ մասնակցում երկրի կործանմանը․ Հոխիկյան Հայաստան պետության ամոթը Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ներկայացրել է սահմանազատվող Կիրանցում իրավիճակը (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան Բագրատ Սրբազանի վրա հարձակված «պոռնիկնե՛ր», ձեզ սատանան էլ չի ընդունելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Կանգնած էինք՝ փոխոստիկանապետը հարձակվեց մեզ վրա, ի՞նչ պետք է անեի դատարկ ձեռքերով. Բագրատ Սրբազան (video) Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am