Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի վերաբերյալ։

Oragir.News-ը կապ հաստատեց Վահան Զատիկյանի անվան համար 90 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Խոցանյանի հետ, պարզելու դեպքի մանրամասները։

Տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ աշակերտուհին որևէ առողջական խնդիր չի ունեցել, այդ օրն իրեն վատ չի զգացել․

«Երեխան ընդհանրապես խնդիր չի ունեցել, բժշկական թղթերում ոչ մի բան չկա նշված, ո՛չ պոլիկնիլիկայի, ո՛չ էլ դպրոցի։ Երեխան իրեն վատ չի զգացել։ Այդ օրը պարի միջազգային օրն էր, դպրոցում միջոցառում էր, պարի խմբակի հաշվետու համերգն էր։ Այդ երեխան առաջին դասարանից պարի էր գնում, ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր։ Ծնողը շատ հետևողական էր, ամեն օր տանում-բերում էր։ Նույնիսկ այդ օրը ուսուցիչը ասել էր՝ դպրոց կգաք հաց կերած, ժամը 2-ին, որ շատ չհոգնեք։ Երեխան առաջին պարը նորմալ պարեց, անգամ դպրոցի ֆեսբուքյան էջով ուղիղ եթեր է եղել այդ պարը, երրորդ պարի ժամանակ, պահի տակ՝ երեխան հանգիստ ընկավ, նույնիսկ շատ ծնողներ մտածել են, որ իբր դա պարի շարժում է։ Հետո բարձրացանք բեմ, երեխան ուշքի եկավ, դուրս բերեցինք դահլիճից, առաջին օգնություն ցույց տվեցինք։ Դա ընդհամենը տևել է 7-8րոպե, մինչև շտապօգնությունը եկել, երեխային տարել է»,- ասաց դպրոցի տնօրենը։

Տնօրենի հետ զրույցից նաև պարզ դարձավ, որ աշակերտուհու մայրը և քույրը ևս եղել են տվյալ դպրոցի սան։

Oragir.News-ի տեղեկություններով «Աստղիկ» ԲԿ-ում մեկ ու կես ժամ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Նախնական ախտորոշվել է սրտի կանգ, սակայն դեռ դատաբժշկական փորձաքննություն է ընթանում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 29-ին Վանթյան փողոցում գործող Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի, ում կյանքը ցավոք փրկել չի հաջողվել։

դիտվել է 685 անգամ
Լրահոս
Ձյուն է տեղում Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր «Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան Ինչ է հայտարարագրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. 168.am Վահագն Չախալյանը ձերբակալվեց Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am