Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ

Վաղ առավոտից իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Իրանին, պայթյուններ են լսվել Սպահանի օդանավակայանի և ռազմաօդային բազայի տարածքում։ Իրանի մի շարք նահանգներում հակաօդային պաշտպանության համակարգեր են գործարկվել, հայտնում է IRNA պետական ​​գործակալությունը։ Հաղորդվում է, որ Իրանի տարածքում հրթիռային հարձակումներ չեն գրանցվել։

«Երեք պայթյուն է լսվել Սպահանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայի մոտ: ՀՕՊ-ը պատասխանել է մի օբյեկտի, որը, ենթադրաբար, փոքր անօդաչու թռչող սարք էր»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

ՀՕՊ ուժերի աշխատանքի կադրերը հրապարակել է Mehr գործակալությունը։

Reuters-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյայի, գրում է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն կիրառվել, իսկ պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության հետևանք են։

Իսրայելի հարվածը Իրանի տարածքին սահմանափակ է եղել, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական աղբյուրը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ միջուկային օբյեկտները գտնվում են Սպահանում. իրանական լրատվամիջոցները գրում են, որ դրանք բոլորն էլ լիովին անվտանգ են։

CNN-ի փոխանցմամբ՝ Իսրայելը մտադիր չէր հարձակվել միջուկային օբյեկտների վրա։ Միաժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելը նախօրեին տեղեկացրել է ԱՄՆ-ին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանին հարվածելու մտադրության մասին։

Նշվում է, որ իշխանությունները անորոշ ժամկետով չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։

Ըստ ԶԼՄ-ների՝ գրեթե միաժամանակ պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայում և Իրաքում։

Հիշեցնենք` Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարված էր հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ամսվա սկզբին իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայում Իրանի հյուպատոսության հրթիռակոծման:

Իրանական հարձակման մեջ, տարբեր տվյալներով, օգտագործվել են մի քանի հարյուր հրթիռ և անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Shahed կամիկաձե ԱԹՍ-ներ, «Ֆաթահ» և «Ֆաթահ-2» գերձայնային հրթիռներ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Գերլարված իրավիճակ․ ոստիկանական զորքերը ներխուժել են Կիրանց, տղամարդկանց բերման են ենթարկում (video) ՀՐԱՏԱՊ!!! Սաղ տղերքին զորքով հավաքել տարել են. կիրանցիներ (video) Լարված իրավիճակ․ Թքել եմ ես ձեր վրա․ սաղ զորքով եկել ու 20 տղու հավաքել են․ կիրանցի (video) ՇՏԱՊ․ Փաշինյանը ոստիկանական զորքն ուղարկել է կիրանցիների հետևից (video) ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am