Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան

Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև՝ գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սկսեմ առաջինից. Ոսկեպար կատարած առաջին այցի շրջանակներում, եթե մի կողմ դնենք հուզական, շանտաժային և ահաբեկման գործոնները, ապա Փաշինյանի ասածն այն էր, որ ինքը պատրաստ է գնալ ցավոտ զիջումների` գյուղերի հանձնման ճանապարհով, բայց նույնիսկ այդ պայմաններում Ադրբեջանի հետ պայմանավորվածության հասնելու երաշխիք չկա:

Այս հանդիպմանը հանրային հակազդեցության մեծ ալիք հետևեց, որը նաև արտացոլում էր գտել սոցոլոգիական հարցումների վերլուծությունում, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ որոշմանը:

Ի՞նչ արեց Նիկոլը: Ոչ թե հրաժարվեց անտրամաբանական ու միակողմանի զիջումների քաղաքականությունից, այլ օգտագործելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ բանակցությունները որոշակիություն դեռ չեն տալիս, գնաց այլ ճանապարհով, փորձելով եղած նույն իրողություններն այլ լույսի ներքո ներկայացնել:

Այսինքն` հանրային դժգոհության դեմ առնելու համար անկեղծ խոստովանությունները մի կողմ դրեց ու անցավ իր հայտնի ու իրեն հատուկ խաբեյությանը:

Ինչ վերաբերվում է Տավուշի գյուղերում ներքին կոնֆլիկտ հրահրելուն, ապա խոսքն առաջին հերթին վերաբերվում է Բերքաբերի այն հողատարածքներին, որոնք ադրբեջանական օկուպացիայի տակ են:

Նիկոլի ասելիքն այն է, որ եթե Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս հատվածում զիջումների չգնանք, ապա Բերքաբերի հողերը կմնան ադրբեջանական օկուպացիային` մարդկանց մոտ կեղծ սպասելիք առաջացնելով առ այն, թե իբր Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման օրակարգ է քննարկվում:

Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանից իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ և դրա դիմաց որևէ փոխզիջման չգնալ: Սա լավագույնս հասկանում է ՀՀ իշխանությունը, սակայն մարդկանց մոտ թյուր տպավորություններ ձևավորում, թե իբր մենակ տվողի դերում չեն:

Հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի, իսկ պատասխանատվությունն այս դեպքում կգցի Տավուշի տարբեր գյուղերի և այդտեղ ապրող մարդկանց վրա»,-գրել է Աբրահամյանը։

դիտվել է 215 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am