Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հարցազրույցին, ողջունել դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնել, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադարձում նշված է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջերս լրատվամիջոցներին տրված ընդարձակ հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդրին։ Դեսպանն իր խոսքում կարևոր արձանագրում է կատարել։ Նա մասնավորապես նշել է, մեջբերելով միջազգային իրավունքը, որ «նրանք, ովքեր փախել են, պետք է կարողանան վերադառնալ և ապրել ապահով միջավայրում»:

Դեսպանն իր երկրի անունից հայտարարել է, որ խստորեն աջակցում է վերադարձի իրավունքին և պատրաստակամություն հայտնել աշխատելու այլ միջազգային կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձը ապահովելու համար։ ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ նախատեսվում է մշակութային ժառանգության պահպանության նախածրագրում ներառել նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության խնդիրը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները չափազանց գնահատելի են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության տեսակետից։ Դեսպանը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ընտանիքների հետ՝ հասցեագրելու վերջիններիս կարիքները և ծանոթանալու առկա խնդիրներին։

«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնում, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար:

Մենք, 1990-ականներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքները մեզ վրա զգացածներս, ակնկալում ենք, որ միջազգային մակարդակով բարձրաձայնվի նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից բռնի տեղահանված հայության իրավունքների վերականգնման խնդիրը։ Միջազգային իրավասու կազմակերպությունները պետք է պատասխանատվություն սահմանեին հայության էթնիկ զտումների իրականացման մեջ անմիջական ներգրավված անձանց նկատմամբ, ինչը խոշոր բացթողում է։ Արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցանքները մնում են անպատիժ՝ վերածվելով ցեղասպանածին հարուցիչների։ Հենց այդ կերպ 1905 թ․ առ այսօր մի քանի փուլով տեղի ունեցած հայկական էթնիկ զտումների պատասխանատուներից և ոչ ոք չարժանացավ միջազգային պատժի։ Բաքվի եռակի կոտորածների՝ 1905 թ․, 1918 թ․, 1990 թ․ պատասխանատուները անարգել փոխանցեցին կոտորածահեն իրենց քաղաքականությունը վերարտադրվող ավտորիտար վարչակարգերին, որոնցից վերջինն իրականացրեց նախորդների երազանքը՝ առանց հայերի տեսնել Լեռնային Ղարաբաղը, ուստի Լեռնային Ղարաբաղի հայության ապահով և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը կարող է իրապես վկայել համաշխարհային արդարադատության և մարդակենտրոն արժեքների համար պայքարի մասին»։

 

դիտվել է 150 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am