Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը

Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը հայտնի անեկդոտի կերպարն է հիշեցնում (ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունն Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցով դատական հայց է ներկայացրել): Այդ անեկդոտը չենք վերաշարադրում, քանզի այն ցենզուրայից դուրս է: Դա բակային «խլյուպիկ» տղայի մասին է, որը պահի տակ հաբռգում է, բայց վերջում վատ է ավարտում:

Եվ ահա այս անեկդոտային տղան վարում է Երևանի ավագանու նիստերը, քանզի քաղաքապետ է նշանակվել հաճախորդական կոալիցիայի օգնությամբ:

Մինչև երեկ նա ավագանու նախորդ նիստերը վարում էր՝ ձգտելով արբիտրի ֆունկցիա կատարել իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների միջև, չմտնել կռիվների մեջ, սակայն երեկ նա դարձավ միջադեպի կողմ ու սկսեց... «հաչալ»:

«Հաչում» էր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի դեմ՝ ձգտելով պաշտպանել ՔՊԿ հաճախորդ «ծերեթելցուն»՝ հաստապռոշ և «Նիվա» մակնիշի մեքենաների մեջ այդ «պռոշներով» կռիվ տված «մանեթչիկին»:

Ավինյանը հունից դուրս եկավ, նյարդայնացավ ու սկսեց «հաչալ» շատ պարզ պատճառով: Բանն այն է, որ Մանուկ Սուքիասյանը ոչ միայն քաղաքական գնահատականներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի ոչ լեգիտիմ իշխանությանը, այլ նաև կոնկրետ փաստեր էր ներկայացնում Ավինյանի կոռուպցիոն գործունեության, մասնավորապես ԱՆԻՖ-ում նրա ֆինանսական սկանդալների, քաղաքապետարանին կից թաղման բյուրո կոչված կառույցի գործունեության մասով: Ավինյանն ու «Ծերեթելու փայը» աղմուկ բարձրացրեցին ու թամաշայի վերածեցին Ավագանու նիստը, որպեսզի այդ աղմուկի մեջ խլացվի թալանչիական թեման:

ԱՆԻՖ-ի մասով հայտնի է, որ կան առնվազն 5 միլիարդ դրամի չարաշահումներ: Այդ չարաշահումներն այնքան աղաղակող են եղել, որ անգամ նիկոլական «պուպուլիկը» և Էկոնոմիկայի նախկին նախարար Քերոբյանը չեն կարողացել աչք փակել դրանց վրա: Էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ չի հաստատել ԱՆԻՖ-ի ֆինանսական հաշվետվությունը:

Երեկ ԱՆԻՖ-ի մասին լսելուն պես Ավինյանն իրար խառնվեց ու առիթ էր ման գալիս՝ «հաչալու» համար: Եվ «հաչաց»: Բայց դե հայտնի խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Ավինյանը երեկ «հաչում» էր նաև այլ պատճառով:

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին դրդում է համատեղ հանցագործության, լկտիության ու ապօրինության, որպեսզի նրանք անձնական շահագրգռվածություն ունենան իր իշխանությունը պահելու հարցում: Այսինքն՝ Նիկոլը ավինյաններին խաղեր տալու, թռնելու տեղ չի թողնում՝ «Ես եմ ձեզ բերել իշխանության ու փողատեր դարձրել, ուրեմն մինչև վերջ ատամներով պահեք իմ իշխանությունը, իսկ եթե կործանվելու ենք, ապա պետք է կործանվենք միասին»:

Տիգրան Ավինյանի երեկվա լկտի պահվածքը նաև այս ենթատեքստն ուներ:

7or.am

դիտվել է 11718 անգամ
Լրահոս
Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը մանրամասներ է հայտնում (video) Վայոց ձորի մարզում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մուտքը փակել են․ Փաշինյանին արգելել են գնալ․․․ Հայկ Այվազյան (video) Դեպարտամենտից չեն հերքում. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք Մենք Նիկոլին ու թուրքին հող տալու չունենք․ իրավիճակը Կիրանցում լարված է (video) Բացարձակ ստեր են. Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. Հրանտ Միքայելյան Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսից հետո Փաշինյանը Կիրանցում խայտառակ բան ասաց (video) Սյունիքում 14-ամյա տղան սինդրիկ հավաքելիս վնասվել է և հոսպիտալացվել․ կասկածելի պայթյուն է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am