ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին

Մեծահարուստը ՔՊ-ական ավագանու անդամ է և բժշկական կենտրոնի տնօրեն․ նրա ամսական աշխատավարձը բարձր է Փաշինանի աշխատավարձից մոտ 2 մլն դրամով։

Նարեկ Մանուկյանը ծնվել է 1983 թվականին, 2019 թվականի օգստոսի 31-ից ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն է։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով Նարեկ Մանուկյանը դարձել է ավագանու անկուսակցական անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով։

2023-ի նոյեմբերի 29-ին Նարեկ Մանուկյանը որպես ավագանու անդամ հայտարարագիր է ներկայարցել, որի Hayastan.news-ը տեղեկանում է, որ միայն ներկայացրած հայտարարագրով Նարեկ Մանուկյանը մեծահարուստ է և Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացողներից մեկը։ Ըստ հայտարարագրի՝ Մանուկյանը, որը ցանկանում է ավագանուց հասնել Առողջապահության նախարարի պաշտոնին, ինչպես գրել էր մամուլը,

2020-ին Սևանում հողամաս է գնել, համատեղ սեփանակատեր է,

2022-ին Երևանի Կենտրոնում միանգամից երկու բնակարան է գնել,

2013-ին Շենգավիթում առանձնատուն է գնել,

2018-ին ևս մեկ առանձնատուն է գնել կրկին Շենգավիթում։

2003-ին NISSAN մակնիշի մեքենա է գնել, 2021-ին՝ 2016 թվականի արտադրության BMW։Բանկային հաշվին 68 հազար 612 դոլար ունի և 66 հազար դրամ, կանխիկ 121 հզր 500 դոլար ունի, 4560 եվրո և 7 մլն 800 հզր դրամ։
Նրան է պատկանում ООО «НИД ГРУПП»-ը, 100 տոկոս շահաբաժին ունի․ հիմնել է 2018-ի օգոստոսի 20-ին, ստացված եկամուտը 90 մլն դրամ է, Առողջապահության նախարարության ենթակա «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից» ստացած տարեկան աշխատավարձը (կամ 11 ամսվա) 40 մլն 142 հազար դրամ է։

Այսինքն, բժշկական կենտրոնի ղեկավարը պետությունից ամսական ստանում է 3 մլն 345 հզր դրամ աշխատավարձ։ Համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ամսական աշխատավարձը 1 մլն 425 հզր դրամ է։ Այսինքն, ՔՊ-ի թիմում ավագանու անդամը ԲԿ-ում ստանում է աշխատավարձ, որը մոտ 2 մլն-ով բարձր է Փաշինյանի աշխատավարձից։

Մեծահարուստ ավագանու անդամը որպեսզի երկու բնակարան ձեռք բերի 147 մլն դրամ վարկ է վերցրել։

Կինը՝ Աննա Տողրամաջյանը, 2023-ին ձեռք է բերել Tesla:

Կնոջ բանկային ավանդները կազմում են 49 226 դոլար և 2 մլն 240 հզր դրամ։ Բանկային հաշվին ունի 2 մլն 831 հզր դրամ,աշխատանքի վարձրատրությունը «Նատալի ֆարմից» կազմում է 17 մլն 995 հզր դրամ։ 127 մլն դրամ վարկ ունի համատեղ սեփականության բնակարանը ձեռք բերելու համար։

դիտվել է 852 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am