ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա
Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան վերադառնալ իրենց իրավունքներով և, իհարկե, պատշաճ կերպով ապահովված անվտանգությամբ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացին, նշել է ռուս դիվանագետը։
Նրա խոսքով, այս հարցը պետք է տարանջատել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների և Ադրբեջանից հեռացած հայերի վերադարձի թեմայից, մասնավորապես Սումգայիթից և այլ քաղաքներից 80-ականների վերջին-90-ականների սկզբին։