Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից

«Թաթոյան» հիմնադրամը Տավուշի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույց է ներկայացրել։ Զեկույցում ներառված են Հայաստանի Տավուշի մարզի համայնքների և ճանապարհների հետ կապված փաստեր։ Հիմնադրամից հայտնում են, որ այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում լրջորեն խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, հատկապես դրանով հակասում է միջազգայնորեն հաստատված էությանը։

«Ըստ փաստերի Ազատամուտում կան շենքեր, որոնց բնակարանները կա՛մ սահմանով կիսվելու են, կա՛մ անցնելու են ադրբեջանական կողմին։ Այս հատվածում սահմանամերձ կդառնա նաև Դիտավան գյուղը, որը նույնպես կդառնա ադրբեջանական դիտարկման ներքո գտնվող բնակավայր։

Հնարավոր սահմանային փոփոխությյունների արդյունքում Կայանը չի ունենա կենսական պայմաններ և այլընտրանքային ճանապարհ, ինչի պատճառով կդադարի բնակավայր լինելուց։
Ճանապարհի փակվելու պատճառով Այգեհովիտը և Վազաշենը տնտեսական և անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու։

Այգեհովիտում սահմանային փոփոխություններից հետո գյուղը կզրկվի հողատարածքներից և արոտավայրերից։ Հետևաբար, մարդիկ այլևս չեն ունենա գյուղատնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվելու հնարավորություն. այն կա՛մ կվերանա, կա՛մ էականորեն կնվազի։

Հնարավոր սահմանային փոփոխություններից հետո ունեալու ենք Սաթլմիշ կոչվող բարձունքի հարց։ Եթե ադրբեջանական զինված ծառայողներ հայտնվեն այս բարձունքի վրա, ապա ուղիղ վերահսկողության տակ կվերցնեն ոչ միայն մոտակա Ազատամուտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան գյուղերը, այլև Երևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհը։

Կիրանցում բացի այն, որ միջպետական մայրուղու հետագա շահագործումը վտանգված է լինելու, այլ նաև բնակելի տները հայտնվում են հենց շփման գծի մեջ։ Անգամ ոչ զինված տեսանելիության պայմաններում մարդկանց տները լինելու են ադրբեջանական զինված թիրախի ներքո։

Կիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր ևս անցնելու են Ադրբեջանին, իսկ գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով։
Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։

Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն։

Խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնեվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բնակիչներից շոտերը ստիպպված են լքելու իրենց տները, բնակավայրը։

Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճամապարհն առհասարակ»,- նշում են հիմնադրամից։

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Փաշինյանը պատասխան պտի տա մեր երեխեքի սպանության համար․ վառված զինվորի պապիկ (video) Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին Այ տակա՛նք Պապիկյան, 15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, սկի թուրքը չի կարում էդքան հայ սպանել (video) Արմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է «Kia»-ն Մյասնիկյան պողոտայում կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել Նպատակին հասնելու համար կարևոր է բոլորի աշխատանքը՝ սկսած ղեկավար կազմից մինչև շարքային աշխատակիցներ. ԶՊՄԿ Հրդեհից 1 ամիս առաջ զոհված զինվորներն ահաբեկիչ էին բռնել Ազատ գյուղում (video) Հրդեհ՝ Ալավերդիում. մեքենա է այրվել Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ կարողանանք բողոքարկել․ Փաստաբան Դավթաշենում և Կոտայքում 24 ժամ ջուր չի լինի Մեր երեխեքին թունավորել, հետո նոր վառել են, ասում են՝ թուրքի տեռորիստներ են եղել գյուղում (video) ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Թուրքիայում տուգանք և սահմանափակող միջոցներ են կիրառել Meta-ի դեմ Որտեղ են առաջիկայում պատրաստվում հանդիպել և բանակցել ՀՀ և ԱՀ արտգործ նախարարները․ Մհեր Աբրահամյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում Օդի ջերմաստիճանը կնվազի Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորմանը․ Պետքարտուղարություն ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից Մի խումբ կիրանցիներ փորձել են մտքափոխ անել պայքարողներին, որ քանդեն ճանապարհին տեղադրված վրանը Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում Պայքարողները չեն տրվել սադրանքներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am