Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան

Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն (Դաղստան), որը վկայում է այն մասին, որ այս տարածաշրջանում խաղաղապահ կոնտինգենտի համար նախկինում շրջագծված առաքելությունն այլևս արդիական չէ, իսկ նոր առաքելություններ «ձևակերպելը» այլևս անհրանին է։ Այս մասին գրել է Դավիթ Անանյանը.

«Ըստ էության, Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը (կամ դրանց նոմինալությունն ու պատրանքը) Հարավային Կովկասի այս հատվածում, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակով որոշում։

Նման որոշումը, կամ Ռուսաստանի հետքայլը, ակնհայտորեն, ձեռնտու է Ադրբեջանին, Թուրքիային և Արևմուտքին, և չի բխում Ռուսաստանի շահերից, ինչը ենթադրություններ է առաջացնում, որ Մոսկվան իր խաղաղապահ զորքերի դուրսբերման շուրջ միջազգային ասպարեզի այլ մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում որոշակի զիջումներ կամ խոստումներ է ստացել: Դիտարկումներն ու կանխատեսումները՝ կապված նրա հետ, թե կոնկրետ ինչ է առաջարկվել Ռուսաստանին՝ որպես փոխհատուցում նման քայլի համար, պատված են անորոշությամբ և բուռն քննարկումների ու վերլուծության առարկա են դարձել փորձագիտական հանրության շրջանում։

Սակայն այս համատեքստում պարզ և հստակ է մի բան, որ Հայաստանի շահերն ու նկրտումները, ակնհայտորեն դուրս են մնացել բանակցությունների ժամանակ քնարկված առաջնահերթությունների շրջանակից՝ առանց պատշաճ ուշադրության արժանանալու, չնայած արդարության համար պետք է արձանագրել, որ ներկա ժամանակահատվածում մեր երկրի շահերն ու ցանկությունները ձևակերպելու և միջազգային ասպարեզներում ներկայացնելու ունակություն ունեցող անձինք կամ կառույցներ գոյություն չունեն։

Ռուսաստանի կողմից իր խաղաղապահ զորքերի դուրսբերումն Արցախից մեկ անգամ ևս ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները՝ ցույց տալով խաղաղապահության, դիվանագիտության և միջպետական հարաբերությունների հետ կապված հարցերի կշիռն ու բարդությունը։ Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»։

դիտվել է 434 անգամ
Լրահոս
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am