Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան

Նորմալ երկրում Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը և 7 մլն դրամի չափով գրավ կիրառելու դատարանի որոշումը կլիներ անհամաչափ, սակայն առկա պայմաններում մենք՝ Վարազդատը, Արամն ու ես, դատական նիստի ընթացքում եկանք այն համոզման, որ «բանտային կալանք»-ից խուսափելու առումով միակ իրատեսական տարբերակը տնային կալանք և խոշոր չափով գրավ միջնորդելն է։ Գրավը մենք միջնորդել էին նույնիսկ 10 մլն-ի չափով։ Նման գնահատականով է հանդես եկել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Հիմա տանն է։


2) Նորմալ երկրում դատարանի որոշումը (տնային կալանք + 7 մլն գրավ) կլիներ անհամաչափ։ Սակայն առկա պայմաններում մենք՝ Վարազդատը, Արամն ու ես, դատական նիստի ընթացքում եկանք այն համոզման, որ «բանտային կալանք»-ից խուսափելու առումով միակ իրատեսական տարբերակը տնային կալանք և խոշոր չափով գրավ միջնորդելն է։ Գրավը մենք միջնորդել էին նույնիսկ 10 մլն-ի չափով։

3) Խոշտանգման մասով. ինձ քիչ առաջ զանգահարեց ՔԿ մի քննիչ և հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ և վաղը Սամվելին հրավիրում է հարցաքննության։ Սայլը ՄԵԾ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ տեղից շարժվեց։

4) Բազմաթիվ մարդիկ են գրում՝ գրավի հարցում օգնելու պատրաստակամությամբ։ Գրավի չափն իրոք շատ խոշոր է, Շուտով կխոսեմ Սամվելի հետ և կառաջարկեմ տրամադրել հաշվեհամար, որ ցանկացողները կարողանան մասնակցել։ Նկատի ունեցեք, որ գումարը վերադարձվելու է այն ժամանակ, երբ բուն վարույթն ավարտվի (կարող է տևել 1-2 տարի):

5) Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, հանրային գործիչներ, քաղաքացիներ)՝ մեզ չէր չէր հաջողվի արդյունք ունենալ։ Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց տեղ հասցնել ամենակարևոր ուղերձը՝ սա ոչ միայն ու ոչ այնքան Սամվելի հարցն է, որքան մեզնից յուրաքանչյուրի ու մեր զավակների»,- գրել է նա։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am